f

Անկախ

«Ժողովուրդ». Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտորի լիազորությունները կդադարեցնեն. դատախազը գործընթաց է սկսել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ։ Առաջին մեղադրյալը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորն է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ տեղեկությունը պարզելու համար, ինչին ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց.

«Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Խ-ն, զբաղեցնելով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված ինստիտուտի անունից հանդես գալու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ 2022թ. փետրվարի 2-ին պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կրիչի մեջ մտցրել է Արմեն Վազգենյանի կողմից 2006 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ներկայիս՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ) ընդունվելու եւ իբրեւ 2010 թվականին «Ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ» մասնագիտությամբ ավարտելու, նրան «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան շնորհված լինելու, ինչպես նաեւ, տեխնիկական պատճառներից ելնելով, դիպլոմը 2022 թվականի հունիսին հանձնման ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ եւ այն տրամադրել Արմեն Վազգենյանին այն պայմաններում, երբ վերջինս հիշյալ ինստիտուտն ավարտած չի եղել եւ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն:

Հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում է կայացվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրանքը Դ. Խիթարյանին ներկայացնելու համար, միաժամանակ հանձնարարվել է նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ Գլխավոր դատախազություն Աննա Վարդապետյան մամուլի տեսություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին