f

Անկախ

Սերբիայում վերջին 2 օրում զանգվածային սպանության 2-րդ դեպքն է. կա 8 զոհ


Սերբիայի ոստիկանները և անվտանգության ուժերը ձերբակալել են մայիսի 4-ի ուշ գիշերը  Բելգրադից հարավ գտնվող Դուբոնա գյուղում սպանդն իրականացնողին, հայտնում է CNN-ը։

Սերբիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմանում Մլադենովաց քաղաքի մոտ գտնվող գյուղում։

Տղամարդը, որը եղել է ընթացող մեքենայում, ավտոմատ զենքից կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախել հանցագործության վայրից։ 8 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։

Ձերբակալվածը  21-ամյա Ուրոս Բ.-ն է:

Սերբիայի ՆԳ նախարար Բրատիսլավ Գաշիչը սպանդն անվանել է ահաբեկչություն։

Նշվում է, որ վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ սպանդն է Սերբիայում. մայիսի 3-ին մայրաքաղաք Բելգրադում յոթերորդ դասարանցին կրակ էր բացել դպրոցում, սպանել անվտանգության աշխատակցին և վիրավորել առնվազն ութ երեխայի, որոնք ավելի ուշ մահացել են:

Մինչ այս միջադեպերը, ինչպես ընդգծում է CNN-ը, Սերբիայում նման հանցագործությունները շատ հազվադեպ էին, թեև մեկ շնչին ընկնող հրազենի քանակով երկիրը աշխարհում հինգերորդն է։

Աշխարհում Սերբիա զանգվածային սպանություն Եվրոպա

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին