f

Անկախ

Ոստիկանության մարզային վարչությունները լուծարվելու են. օպերլիազորը կդառնա քրեական ոստիկան


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հվանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություներից մեկի՝ քրեական ոստիկանության կադրերի մասնագիտկան պատրաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության մեծացման համար:

«Այս առումով նախատեսվում է ստեղծել քրեական ոստիկանության  գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տրածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է պարեկային ծառայությունը, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են։

«Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնին։ Այս ստորաբաժանումների առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակները օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի ու կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիներն ու ոստիկանության գործող ծառայողները»,- մանրամասնեց Ղազարյանը։

Այնուհետև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակման պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ  պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը, այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային ու շարունակական կրթության գաղափարը։

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ ճշտելու համապատասխան հաստիքները։

Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։  

Հայաստան ՀՀ Ոստիկանություն օրենսդրական փոփոխություններ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին