f

Անկախ

Բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ է ներդրվում. կլիցենզավորվեն նաև ուսանողները


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով օրենքը՝ նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:

«2001 թվականին լիցենզավորման համակարգը ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ում կասեցվել է, վերջին 5 տարիների ուսումնասիրությունները և ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման:

Այս նախագծով առաջարկում ենք ներդնել երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ: Առաջինը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Սա կարևոր քայլ է տալ նրանց հնարավորություն ուսումնառության ընթացքում ունենալ նաև գործնական  և աշխատանքային փորձառություն: Այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե բժշկի հսկողության մեր օրդինատորները և ռեզիդենտները հնարավորություն  կունենան մասնագիտական գործուինեությամբ զբաղվելու և իրենց հմտությունները լավացնելու: Երկրորդը կրթությունն ամբողջությամբ ստացած մասնագետների լիցենզիան է:

Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: Նախատեսել ենք երկար անցումային դրույթներ, քանի որ պետք է առողջապահական համակարգը նախապատրաստել այս բարեփոխմանը: 2024-ի հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն օրդինատորների համար: Ամբողջությամբ համակարգը կսկսի գործել 2026-ից»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ լիցենզիաները տրվելու են քննություններ հանձնելով. «5 տարի հետո այն թարմացվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան: Կասեցման հիմք կարող է լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացնելը»,-ասաց Ավանեսյանը:

Բացի սրանից, ըստ նրա, նախատեսվում են նաև մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկերի վերանայման համար լիազորող նորմեր. «Առաջիկայում կառավարության որոշումով կունենանք թարմացված առողջապահական բժշկական մասնագիտությունների ցանկեր, թե որ մասնագիտությունից ինչ նեղ մասնգիտացումներ կարող են ունենալ ուսանողները»:

 

Հայաստան օրենսդրական փոփոխություններ առողջապահություն բժիշկի լիցենզիա

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին