f

Անկախ

Վազգեն Բադալյան․ 12 մեդալը ֆանտաստիկ արդյունք է


Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը՝ բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով Երեւանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, ասաց․

«Նախ ասեմ, որ այսօր իրականում մենք երկու չեմպիոն պետք է ունենայինք: Բոլորի կարծիքով 57  կգ քաշային կարգում Գոռ Ազիզյանը եզրափակիչում հաղթեց: Չգիտեմ՝ ով ինչպես է մտածում, մրցավարական հանձնաժողովն ինչպես էր մտածում, այդ ինչ պատմություն էր, բայց Գոռ Ազիզյանը հաղթողն էր: Նույնը եղավ նաեւ կիսաեզրափակիչում՝ Արթուր Մկրտչյանի եւ Արման Միսկարյանի մենամարտերն այնպես չգնաց, ինչպես պետք էր: Սխալ մրցավարությամբ գնաց: Ես չեմպիոնի քանակից դժգոհ եմ: Ես ավելին եմ արել նախկինում այլ երկրում:

Ամեն դեպքում ունենք 12 մեդալ: Սա ֆանտաստիկ թիվ է: Ես շատ ուրախ եմ դրա համար, որ իմ փոքր լուման ներդրել եմ այս տղաների արդյունքների վրա:

Ունենք 1 ոսկի, 2 արծաթ եւ 9 բրոնզե մեդալներ»:

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցեց 13 բռնցքամարտիկով եւ նվաճեց 12 մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, արծաթե մեդալակիրներ՝ Գոռ Ազիզյան (57 կգ) եւ Աղվան Ալեքսանյան (80 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը (67 կգ),  Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):

Սպորտ բռնցքամարտ Հայաստան Եվրոպայի առաջնություն

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին