Կիեւը չորեքշաբթի գիշերը փորձել է անօդաչուներով հարվածել Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլի նստավայրին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Երկու անօդաչուներով թիրախավորել են Կրեմլը։ Ռազմական եւ հատուկ ծառայությունների կողմից ռադիոլոկացիոն պայքարի համակարգերի կիրառմամբ ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից հանվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ահաբեկչության հետեւանքով նախագահը չի տուժել: Նրա աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել եւ շարունակվել է սովորական ռեժիմով։