2022 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է հանցագործության 37 612 դեպք ՝ 2021 թվականի 30 245 դեպքի դիմաց։ Այս մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։
Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ հանցագործությունների թիվն աճել է 7367-ով կամ 24,4 տոկոսով։ «Հանցագործությունների մեծ մասը՝ 21604 դեպք, բացահայտվել է Երեւանում։ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 16438»,- ասաց գլխավոր դատախազը։