f

Անկախ

Հակոբ Սերոբյան․ Աշխարհի գավաթի 4-րդ փուլի արդյունքներից շատ գոհ եմ, ավելի լավ չէր կարող լինել


Աշխարհի գավաթի 4-րդ փուլի արդյունքներից շատ գոհ եմ, ավելի լավ չէր կարող լինել: Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկներ կպատրաստվեն աշխարհի առաջնությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 27-30-ն անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլից Հայաստանի թիմը վերադարձել է 4 մեդալով: Աշխարհի գավաթի 4-րդ փուլում հենացատկի վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալ է նվաճել Գագիկ Խաչիկյանը, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում բրոնզե մեդալակիր է, բրոնզե մեդալ է նվաճել նաեւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում:

Աշխարհի գավաթի բոլոր փուլերի արդյունքների ամփոփումից հետո Արթուր Դավթյանը հռչակվել է աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականը նաեւ աշխարհի առաջնության մասնակցության  5 ուղեգիր է նվաճել:

Հավաքականի գլխավոր մարզիչը գերազանց է գնահատում 4-րդ փուլի արդյունքները:

«Այս արդյունքներն ինձ շատ են գոհացնում: Ավելի լավ չէր կարող լինել: Ի տարբերություն աշխարհի գավաթի մյուս փուլերին, այսպիսի արդյունք չենք ունեցել: Չի եղել, որ մեր բոլոր մասնակիցները մեդալ ունենան: Միշտ ինչ-որ մեկն առանց մեդալ է մնացել: Խնդիրներ կային, Արթուր Ավետիսյանն էր հիվանդ, բայց թիմը միասնական ամեն ինչ հաղթահարեց: Շատ գոհ եմ: Հարություն Մերդինյանը վնասվածք ուներ Դոհայից: Եթե եզրափակիչ չմտներ, միավորներով չէր կարող մասնակցել աշխարհի առաջնությանը: Ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծեցինք, եզրափակիչ մտավ, այդտեղ արդեն ապահովեց իր մասնակցությունը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնությունում: Ուրախացրեց նաեւ իր մեդալով:

Արթուր Դավթյան էլ հռչակվեց աշխարհի գավաթակիր, այն էլ մեծ առավելությամբ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն այս փուլում թիմին հանգիստ է տվել, որից հետո մարմնամարզիկները կպատրաստվեն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Այն օլիմպիական վարկանիշային է լինելու Փարիզ-2024-ի համար:

«Ապրիլը շատ լարված ամիս ստացվեց բոլորիս համար՝ սկսած երիտասարդների աշխարհի առաջնությունից, ապա Եվրոպայի առաջնություն եւ աշխարհի գավաթի վերջին փուլի մրցաշարը: Հաջող անցանք այս լարված շրջանը: Այժմ թիմը շուրջ 20 օր կհանգստանա եւ կպատրաստվենք աշխարհի առաջնությանը:

Աշխարհի գավաթի 4 փուլերից մասնակցեցինք երեքին, բայց մեր հավաքականի բոլոր անդամները վաստակեցին համապատասխան միավորները եւ ձեռք բերեցին աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր՝ յուրաքանչյուր գործիքի համար մեկ ուղեգիր:

Արթուր Դավթյանն այս պահին հենացատկի վարժության աշխարհի գործող չեմպիոնն է, բայց մենք ուղեգիր նվաճելու հնարավորությունը մեծացնելու համար գնացինք այլ ճանապարհով: Նա Եվրոպայի առաջնությունում բազմամարտ արեց, որպեսզի աշխարհի առաջնությունում բազմամարտին մասնակցելու վարկանիշ ունենա եւ օլիմպիական ուղեգիրը նվաճի բազմամարտով:

Աշխարհի առաջնությանը կմասնակցենք թիմով, նաեւ բազմամարտով: Բելգիայում կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Աշխարհի առաջնությունից բացի հնարավորություն ունենք ուղեգրեր նվաճել նաեւ հաջորդ տարվա աշխարհի գավաթի փուլերից: Բոլոր փուլերի արդյունքներով յուրաքանչյուր գործիքի առաջին եւ երկրորդ տեղերը կնվաճեն օլիմպիական ուղեգրեր: Մեր հավաքականի բոլոր անդամներն ունեն հնարավորություն նվաճել ուղեգրեր: Աշխարհի գավաթի փուլերում յուրաքանչյուր գործիքում երկու ուղեգիր է խաղարկվելու»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնությունից հետո հայտնեց, որ ցանկություն ունի Փարիզ-2024-ի համար բարդացնել ցատկերը, որպեսզի օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հավակնությունն  ավելի մեծ լինի: Հակոբ Սերոբյանը նշեց, որ ցատկերը բարդացնելու հարցում կկարեւորի այդ պահի անհրաժեշտությունը:

«Արթուրն ուզում է, բայց ես ռիսկի չեմ գնա, որ վնասվածք ստանա: Ես հենց դրա համար եմ մրցավար, որ մեր տղաները ստանան արժանի գնահատականներ: Պետք չի: Մենք այս ցատկերով էլ հաղթում ենք: Այդքան բարդություն պետք չի, ռիսկի գնալ պետք չի: Նրա ցատկերի մաքրությունն է կարեւոր: Նրա ներկայիս գնահատականները շատ բարձր են: 15.166 միավորը, որը վաստակեց Եգիպտոսում, շատ բարձր գնահատական է: Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել:

Հետագայում կտեսնենք՝ արդյոք իմաստ ունի բարդացնել, թե ոչ: Եվրոպայի առաջնությունում բարդ ցատկեր արեցին անգլիացին, թուրքը, բայց հաղթեցինք մենք: Շատ լավ է, որ Արթուրն այդպիսի ցանկություն ունի, բայց ես կորոշեմ. պետք է տեսնեմ, որ գերազանց է կատարում, մաքուր է, վարժության մեջ վտանգ չկա, նոր թույլ կտամ: Ամենայն հավանականությամբ մենք կպատրաստվենք այս նույն ցատկերով եւ ավելի մաքուր, առանց փոքրիկ քայլ անելու: Մաքրությունը մեր ոճն է, արդեն բոլորը գիտեն»,- շեշտեց Հակոբ Սերոբյանը:

մարմնամարզություն Սպորտ Հակոբ Սերոբյան Հայաստան

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին