f

Անկախ

Առաջին օրը չենք քաղաքականության մեջ ու «շատերի կաշին դաբախանից ենք ճանաչում». Զաքարյան


Նիկոլի իշխանության հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանն են: Դա հասկանալի է, որովհետև Հանրապետականն ու նրա առաջնորդը, առաջին իսկ օրվանից (2018թ. մայիս-հունիս), որպես առանցքային քաղաքական ուժերից մեկը, իրենց գործունեությամբ հանդես են եկել իրական և արմատական ընդդիմության դիրքերից` մինչև վերջին դետալը վեր հանելով ու չհանդուրժելով ազգակործան քաղաքականության որևէ դրսևորում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը.

«Տարբեր ծագում ունեցող մի շարք «կուսակցություններ», դիրքավորվելով որպես ընդդիմություն` պարբերաբար թիրախավորում են նաև Հանրապետականին, որովհետև գուցե կարծում են, թե այդ կերպ կարող են «ինքնահաստատվել ու քաղաքական կշիռ հավաքել» ընդդիմադիր դաշտում: Նմանատիպ վարքաբանությամբ երբեմն աչքի են ընկնում նաև տարբեր անհատներ, ազնիվ մղումներով կամ անազնիվ միտումով` լարովի «վերլուծաբաններ», օպորտունիստներ, կոլաբորացիոնալիստներ, մանրածախ ու մեծածախ «գործիչներ» ու խմբավորումներ: Հանուն արդարության ասենք, որ այս շարքում կան նաև ազնիվ մղումներով քննադատողներ ու կոչեր հնչեցնողներ, որոնք հուսահատության այս ծանր իրավիճակից ելքեր փնտրելով` միգուցե մտածում են, որ Հանրապետականն այս պահին կարող է ավելին անել` քան անում է:

Վերադառնալով անազնիվ քննադատողներին պետք է նշենք, որ նեղ քաղաքական կամ օտար գլոբալ խաղերի, կամ անձնական շահերի իմաստով`իրենց բոլորին տեսնում ու հասկանում ենք: Ինչպես ասում են` առաջին օրը չենք քաղաքականության մեջ ու «շատերի կաշին դաբախանից ենք ճանաչում»: Գիտենք թե ո՞վ ի՞նչ է շնչում, որտեցի՞ց է սնվում, ինչի՞ համար է ստեղծվել և այլն: Բայց ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել մի հանգամանք:

Հանրապետական կուսակցությունն անշուշտ սրբադասման ենթակա չէ և հաստատ ունի նաև քննադատելու տեղեր: Երբ պետությունն այս օրհասական իրավիճակի հասցրած իշխանությունն է քննադատում Հանրապետականին, դա հասկանալի է, որովհետև նրանում իրական հակակշիռ ու ազդեցիկ քաղաքական բևեռ է տեսնում: ՔՊ-ն դա հաճախ անում է նաև բնազդաբար` կենսաբանական վախի ու պետության դեմ գործած դավադրությունների համար իրենց պատասխանատվության անխուսափելիության գիտակցությամբ: Բայց երբ ընդդիմադիր դաշտում գործող անհատներն ու խմբավորումներն են դա անում` առնվազն կասկածի տակ է դրվում հանուն հայրենիքի օր առաջ իշխանափոխության հասնելու նրանց կոչերը:

Հարգելի գործընկերներ, երբ մի կողմից իբրև թե «քննադատում եք», իսկ մյուս կողմից կոչեր եք անում համախմբվել, ոտքի կանգնել ու անպայման կարևորում եք Հանրապետականի ռեսուրսներն ու քաղաքական կշիռը` կողմնորոշվեք խնդրեմ: Դուք կամ իրավիճակի լրջությունը չեք հասկանում, կամ իշխանությունների հետ լատենտ խաղերի մեջ եք, կամ զբաղվում եք սովորական ինքնախաբեությամբ:

Մեկ անգամ ևս հիշեցնեմ այն, ինչ ասվել է բազմիցս: Հանրապետականն իշխանության համար չի պայքարում, այլ անվտանգ հայրենիք ու արժանապատիվ պետություն ունենալու համար: Եվ որպես իրական ընդդիմություն ապացուցել է, որ պատրաստ է աջակցել ու սատարել բոլոր նախաձեռնություններին, որոնք փորձում են փոխել մեր երկրի կապիտուլյացիոն ընթացքն ու կապիտուլյանտ իշխանություններին:

Մնացածը գուցե անցյալի և ապագայի նկատմամբ ձեր թյուր պատկերացումներն են, բայց այս պահին ընդամենը պարապ զբաղմունք են:

Լավ կլինի ձեր էներգիան ու ջանքերն ուղղեք դեպի օգտակար և արդյունավետ նպատակներ»:

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում քաղաքականություն Հայաստան խմբագրի ընտրանի

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին