f

Անկախ

ՔԿ նման աղաղակող պահվածքը, անշուշտ, թելադրված է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման օղակի վերածվելու իրողությամբ. Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից կրկին արգելվել է


Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ: Նման գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Սա երրորդ անընդմեջ դեպքն է, երբ Նիկոլին հլու- հնազանդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ջանք չեն խնայում խոչընդոտելու իմ շփումները եվրոպական քաղաքական վերնախավի հետ:

Այս ամենը, բնականաբար, պատահականություն չէ և խնդիրը Հայաստանից իմ «փախնելը» չէ (խաշած հավի ծիծաղը կգա նման վարկածից) կամ, այսպես կոչված, քրեական գործին խոչընդոտելը (ՀՀ-ից ցանկության դեպքում տեսականորեն ավելի հեշտ է խոչընդոտել, քան ՝ արտերկրից):

Ուստի, Արցախի շուրջ սեղմվող օղակի ու Նիկոլի աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում ընդդիմության առաջատար ուժերից մեկի բարձր մակարդակով մասնակցության կանխումը նման քաղաքական համաժողովներին նպատակ ունի, այո, լռեցնելու հայկական պետական շահերը համառորեն ներկայացնող ուժին, ինչպես նաև՝ արգելել Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի մասին ինֆորմացիայի «դեմ առ դեմ» արտահոսքերը՝ մարդու իրավունքներ, կոռուպցիա և այլն:

ՔԿ նման աղաղակող պահվածքը, անշուշտ, թելադրված է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման օղակի վերածվելու իրողությամբ:

Իհարկե, կարող ենք ասել, որ ի համեմատ այն խայտառակ լրահոսի, որ գալիս է Քննչականի հետ կապված (խոշտանգումներ, ապօրինի կալանքներ, ապօրինություններ, զոհվածների ծնողների նկատմամբ հանդուգն վերաբերմունք, հետապնդումներ և այլն) սա փոքր բան է:

Այո, գուցե անձիս նկխտմամբ նման որոշումը կարող է փոքր թվալ, սակայն, հաշվի առնելով միջազգային շփումների կարևորությունը, Հայաստանից առողջ տեսակետների ներկայացման հրամայականն արտերկրում աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում ու Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գեոպոլիտիկ աճուրդի պարագայում, կարծում եմ, նման որոշման կեղտոտությունն ու լկտիությունն առավել ցայտուն են դառնում:

Այս ամենը կրկնում եմ, ստեղծված իրավիճակում բոլորովին պատահականություն չէ. Արցախն ու Հայաստանը առևտրի հանած Նիկոլը կանխարգելում է երկրից դուրս այդ «առևտրի» դեմ հիմնավորված արտահայտվելու ցանկացած հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, ու այս մեսիջը միևնույն է՝ հասանելի է լինելու միջազգային, այդ թվում ՝ եվրոպական քաղաքական շրջանակներին:

Նիկոլի և իր թայֆայի նման լկտի պահվածքն անարձագանք չի մնացել նախկինում. ԵԺԿ Գլխավոր քարտուղարը քննադատության է ենթարկել այս ակնհայտ քաղաքական հետապնդումը, այս մասին խոսվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից։

Այս անգամ ևս Նիկոլի նման որոշումները պետք է ունենան հստակ քաղաքական հետևանքներ ՔՊ-ի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը:

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում ՀՀ Քննչական կոմիտե ՔՊ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին