Համաշխարհային տնտեսկան համաժողովի տնտեսագետների ճնշող մեծամասնությունն այս տարի կարծում է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այս տարի բարձր կամ անգամ շատ բարձր ինֆլյացիա է սպասվում։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում գլխավոր տնտեսագետների 2023 թվականի մայիսի կանխատեսման մեջ։
«Ընդհանուր դրույքաչափերը սկսել են նվազել, սակայն հիմնական ինֆլցային ավելի կայուն է, քան շատերը կարծում էին։ Դինամիկան հատկապես նկատելի է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որտեղ գլխավոր տնեսագետների ճնշող մեծամասնությունը բարձր կամ անգամ շատ բարձր ինֆլյացիա են սպասում», - նշվում է փաստաթղթում։
Համաշխարհային տնտեսական համաժողովի փորձագետների միայն 14 տոկոսն է կարծում, որ Չինաստանում սպասվում է բարձր ինֆլյացիա։