Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը երեքշաբթի Բրյուսելում Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ քննարկել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հարցը, հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն:
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ «իրանական ռեժիմը սպառնում է Մերձավոր Արեւելքին եւ արեւմտյան աշխարհին»։
«Եվրոպական երկրներն այսօր առավել քան երբեւէ հասկանում են իրանական վտանգը եւ համաձայն են Իսրայելի հետ իրանական վարչակարգի կողմից ղեկավարվող եւ ֆինանսավորվող ահաբեկչությանը դիմակայելու անհրաժեշտության հարցում: Ես Եվրախորհրդարանի նախագահի հետ քննարկել եմ ԻՀՊԿ-ն՝ աշխարհում պետական ահաբեկչության խոշորագույն կառույցը, Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու ուղիները»,-ասել է Քոենը։