f

Անկախ

Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Կ.Ս-ն, 2010թ. փետրվարի 28-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը, Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ անցել է պաշտոնեական լիազորությունները, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարը, նույն համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը եղբորն օտարելու նպատակով, ստորագրել, ապա իր կնիքով հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքի տնտեսության գրքում իր եղբոր անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից,  նշված քաղվածքը, առանց համայնքի ավագանու որոշման, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է եղբոր սեփականության իրավունքը։

Բացի այդ, Այնթապ համայնքի նախկին ղեկավարը համայնքում գտնվող, ՀՀ հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով օտարման ոչ ենթակա՝ տարբեր մակերեսներով հողամասերը, վրան առկա ինքնակամ կառույցներով իրեն և իր ծանոթներին ու մտերիմներին օտարելու նպատակով, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից,  ստորագրել է Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի կողմից կազմված որոշումներ՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ հողամասերը հանդիսանում են բնակավայրի հասարակական կառուցապատման, ինքնակամ կառույցի պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին և համայնքի գլխավոր հատակագծի պահանջներին, ինքնակամ կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված որոշումներով Կ.Ս.-ն հիշյալ հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական։ Ապա համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում ուղղակի վաճառքով դրանք վաճառել է: Հետագայում, որոշումները ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա հիշյալ հողամասերի, դրանց վրա առկա շինությունների նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի կամ նրա մերձավորների սեփականության իրավունքը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Այնթապ համայնքի բնակիչը, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.058 հա մակերեսով բնակավայրերի տնամերձ գործառնական նշանակության հողամասը մետաղյա ցանցով ցանկապատելիս, դուրս է եկել Այնթապ համայնքի 13-րդ փողոցի 2 փակուղու վրա, որը հանդիսանում է համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամաս։ Այդ կապակցությամբ հիշյալ փողոցի բնակչուհին դիմումներ է հասցեագրել համայնքի ղեկավարին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել փողոցի փակուղում ապօրինի հողազավթումները կանխելու ուղղությամբ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքային սեփականության հողամասի զավթման մասին, դիտավորությամբ չի ձեռնարկել միջոցներ հողազավթումը կասեցնելու ուղղությամբ, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել հողազավթում կատարած անձի նկատմամբ:

Բացի այդ,  նպատակ ունենալով օրինականացնել համայնքի բնակչին պատկանող, Այնթապ համայնքի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի հասցեներից մեկում գտնվող՝ բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով  հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը, ստորագրել է որոշում՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ նշված հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Այնուհետև, առանց հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է վերոնշյալ հասցեում գտնվող արտադրական նշանակության անասնագոմը և տնտեսական պահեստը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (7 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (8 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին:  

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ Քննչական կոմիտե չարաշահում Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին