f

Անկախ

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի աշխատանքը ցանկանում են 6 ամսով երկարաձգել


44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի աշխատանքի ժամկետները հարկավոր է երկարաձգել եւս 6 ամսով։ Այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Քննչական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝ սա կլինի այս հանձնաժողովի աշխատանքի ժամկետի վերջին երկարաձգումը։ «Հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում պահանջել եւ ստացել է 4154 գաղտնի, հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ ավելի քան 14000 էջ ծավալով։ Փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը դեռ շարունակվում է։ Աշխատանքներում ներգրավված են պատգամավորներ եւ փորձագետներ»,- ասաց Քոչարյանը։

 

 

Հանձնաժողովը կազմել է նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը։ Ընդ որում թե՛ զինվորականների, թե՛ քաղաքական գործիչների։ Նրանցից շատերն արդեն հրավիրվել են եւ դեռ կհրավիրվեն հանձնաժողով՝ պարզաբանումներ տալու։

Պատգամավորն ընդգծել է, որ 2020 թվականի ռազմական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ դիմել են հանձնաժողովին։ Նրանք տրամադրել են տվյալներ իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում՝ տեսանյութերի եւ աուդիո նյութերի տեսքով։

Քոչարյանը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ դիմել մի շարք գերատեսչություններ եւ ստանալ նոր փաստաթղթեր։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՀՀ ԱԺ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին