f

Անկախ

27 տարեկան կնոջ կյանքը հնարավոր եղավ փրկել հմուտ բժիշկների ճշգրիտ  ախտորոշման,  ցուցաբերած անհետաձգելի բուժօգնության և համապատասխան  բուժման շնորհիվ


Սպիտակի ԲԿ ընդունված 27 տարեկան կնոջ կյանքը հնարավոր եղավ փրկել հմուտ բժիշկների ճշգրիտ  ախտորոշման,  ցուցաբերած անհետաձգելի բուժօգնության և համապատասխան  բուժման շնորհիվ:

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդ կնոջ մոտ մոտ առկա էր գիտակցության կորուստ, ճնշման անկում, շնչարգելություն, հետկրծոսկրային ցավ, ռեֆլեկտոր կարճատև սրտի կանգ:

Բժիշկների կողմից ցույց է տրվել անհրաժեշտ եւ անհապաղ բուժօգնություն: Իրականացվել է լաբորատոր գործիքաին հետազոտություններ, նշանակվել կրծքավանդակի КТ (համակարգչային շերտագրություն) հետազոտություն, որն իրականացվել է սպիտակի ԲԿ-ում առկա Siemens ընտանիքի վերջին սերնդի SOMATOM go. UP համակրգչային շերտագրման սարքով: Կատարվել է կրծքավանդակի ՀՇ հետազոտություն՝ ն/ե բոլյուսային կոնտրաստավորմամբ, որի արդյունքում շատ արագ ախտորոշվել է աջ և ձախ թոքային զարկերակների, վերջիններիս բլթային, սեգմենտար և սուբսեգմենտար ճյուղերի թրոմբոէմբոլիա:

Թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) անոթների խցանումն է թրոմբոտիկ մասսաներով, որոնք ավելի հաճախ առաջանում են երակային ցանցում (hաճախ ԹԶԹԷ-ն զարգանում է որպես ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) բարդություն), աջ փորոքում կամ աջ նախասրտում:

Բացի բուն թրոմբոէմբոլիայից, թոքային զարկերակի խցանման պատճառ կարող են լինել բակտերային, ճարպային կամ գազային էմբոլները օտար մարմինները, ուռուցքաին քայքայման ընթացքում առաջացուղ զանգվածները,  սրտամկանի տարածուն իշեմիկ վնասումների, բակտերիալ սեպտիկ էնդոկարդիտի ժամանակ դիտող ԹԶԹԷ-ն պոկված սրտամկանի փականներով կամ դրանց փեղկերով, սրտի աջ կեսի միկսօմաները, արյան մակարդելիության գենետիկական ժառանգական խանգարումները։

ԹԶԹԷ-ի կարևորությունը որոշվում է ընթացքի ծանրությամբ, մեծ մահացությամբ, որոշ դեպքերում ախտորոշման դժվարությամբ՝ պայմանավորված երբեմն անախտանիշ ընթացքով, կլինիկական դրսևորման բազմաձևությամբ, տարբեր ախտաբանությունների դեպքում զարգացման մեծ հաճախականությամբ:

ԹԶԹԷ-ն՝ որպես սրտանոթային հանկարծամահության պատճառ, երրորդն է սրտամկանի ինֆարկտից և գլխուղեղի կաթվածից հետո:

Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

 

Սպիտակի բ/կ վիրահատություն Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին