f

Անկախ

Պետական դավաճանության մեջ մեղադրված 63 անձանց մոտ 90 տոկոսը հավաքագրվել է 44-օրյա պատերազմից, 10 տոկոսը` 2018 թվականի հեղափոխությունից հետո. ԱԱԾ պահեստազորի սպաներ


2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

«ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:
Հարցի կարևորությունը հաշվի առնելով` մենք ևս հարկ ենք համարում անդրադառնալ նշված խնդրին:

Լրատվական բաց աղբյուրներում պետական դավաճանության վերաբերյալ հնչեցված թվերը հակասական են: Վարչապետն իր խոսքում հիշատակել է 53 անձի մասին, «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում նշվել է 2022 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից զինված ուժերի զինծառայողների նկատմամբ նախաձեռնված պետական դավաճանության 17 գործի մասին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել 63 անձի:

Հատկանշական է, որ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված տվյալներից հնարավոր չէ ի մի բերել ու հասկանալ, թե նշված ժամանակահատվածում քանի անձ է մեղադրվել, նրանցից քանիսի նկատմամբ է վարույթը կարճվել, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդումը շարունակվում, քանիսի վերաբերյալ են գործերը դատարան ուղարկվել, դատավճիռ կայացվել: Եվ, ամենակարևորը, որևէ պաշտոնական աղբյուրում չի ընդհանրացվում, նշվում, թե մեղադրվող անձինք կոնկրետ երբ, ինչ ժամանակահատվածում և ինչ դրդապատճառներով են հավաքագրվել:

Մեր ուսումնասիրությունները, ստացված տվյալները վկայում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրված 63 անձի (ընդունենք 63 թիվը) զգալի մասը` մոտ 90 տոկոսը, հավաքագրվել է 44-օրյա պատերազմից, իսկ մնացած 10 տոկոսը` 2018 թվականի հեղափոխությունից հետո:

Ընդամենը հինգ տարվա ընթացքում 63 անձի հավաքագրումը պարզապես բացառիկ, նախադեպը չունեցող փաստ է և ցավոք որևէ երաշխիք չկա, որ բացահայտվել են բոլորը: Այսինքն` եթե բացահայտվում է 63 անձ, դա նշանակում է, որ հավաքագրումն ընդգրկել է անհամեմատ մեծ թվով մարդկանց:

Սա խոսում է այն մասին, որ երկրում առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք էլ պարարտ հող են ստեղծում, տասնյակ մարդկանց դրդում գնալ դավաճանության, հայրենիքն ուրանալուն:

Մեր գնահատմամբ պետական դավաճանության առանցքային պատճառները հետևյալն են`

1. իշխանությունների ցածր վարկը, նրա նկատմամբ անվստահությունը, պետության աննախադեպ թուլացումը, ապագայի հետ հույս չկապելը,

2. բնակչության ցածր կենսամակարդակը, խոցելիությունը, ֆինանսական շահագրգռվածությունը, նյութական խրախուսումը,

3. պետությունում ու հասարակությունում հաստատված դիսբալանսը` բաժանումն օտարների ու յուրայինների (սևերի ու սպիտակների), միմյանց նկատմամբ խորը, անզիջում թշնամանքը,

4. ուժային կառույցներում առկա անարդարությունների նկատմամբ ունեցած ատելությունն ու վրեժխնդրությունը,

5. ուժեղ պետությանը, պատերազմում հաղթածին ծառայելու ձգտումը` այդ համագործակցությունից հետագայում ենթադրվող շահի ակնկալիքով,

6. զինվորական ստորաբաժանումներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը,

7. հասարակության մեջ հայրենասիրական, ազգային գաղափարներ չքարոզելը, անձանց հերոսությունները, զոհողությունները պատշաճ չգնահատելը, գերության մեջ հայտնվածներին անտեսելը, մոռացության մատնելը և ընդհակառակը, գլոբալիստական, նյութապաշտության ոգով մարդկանց դաստիարակելը,

8. հակառակորդի լարած թակարդներում քաղաքացիների միամտաբար հայտնվելը, որի կանխարգելման ուղղությամբ ևս բավարար աշխատանքներ չեն իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից:


Այս պատճառները, բացթողումները տեսնելու, վերացնելու փոխարեն իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին, պետական դավաճանության դեպքերի այսչափ առկայության մեջ կրկին փորձում են մեղավոր համարել ԱԱԾ նախկին աշխատակիցներին:

Սա պարզունակ, անազնիվ մոտեցում է, քանի որ, կրկնում ենք, հավաքագրման դեպքերը գրեթե հարյուր տոկոսով տեղի են ունեցել ներկայիս իշխանության գործունեության տարիներին, և չկա բացահայտված որևէ դեպք, որը վկայեր, որ պետական դավաճանության գնացած անձը հավաքագրվել է 2018-ի հեղափոխությունից առաջ ու չի բացահայտվել, գտնվել ԱԱԾ տեսադաշտում, թեպետ նման բացառիկ դեպքեր կարող էին և լինել` լրտեսության, հայրենիքի դավաճանության դեպքերի բացահայտման հարյուր տոկոսանոց երաշխիք որևէ մեկը չի կարող տալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ դավաճանություն Հայաստան ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՖԲ Գրառում

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին