f

Անկախ

Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու հարցը բանակցությունների ամենակարեւոր կետերից մեկն է. Եղոյան


«Զանգեզուրի միջանցք» կոչվածն ընդհանրապես չի կարող քննարկվել: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Հայաստանը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից մետր անգամ այլ  պետության զիջելուն, իսկ իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը»  դուք գիտեք, թե ինչ կարգավիճակով են իրենք ուզում՝ էքստրատերիտորիալ: Հիմա ես չգիտեմ՝ էլի ուզում են, թե չեն ուզում, բայց նման էքստրատերիտորիալ  միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է որեւէ փաստաթուղթ ստորագրել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, Եղոյանը պատասխանեց. «Դա էլ է քննարկման առարկա, դա ամենակարեւոր կետերից մեկն է: Հայաստանի պահանջներից մեկը դա է, ուղղակի ուզում եմ ժամանակից առաջ չընկնենք: Բանակցությունների ժամանակ ամեն մեկը ներկայացնում  է իր պայմանները»:

Նրա խոսքով, փաստը, որ բանակցություններ են տեղի ունենում Վաշինգտոնում, կամ տեղի ունենային Մոսկվայում, ենթադրում է որոշակի երաշխիքների համակարգ. «Մենք կարծում ենք, որ առանց  միջազգային ամուր երաշխիքների համակարգի որեւէ պայմանագիր չի կարող գործել: Նույնիսկ երաշխիքների պարագայում, մենք տեսնում ենք, որ աշխարհում խնդիրներ են լինում, բայց դա նվազագույն շեմն է, որ պետք է ապահովենք: Առանց դրա պայմանագիրը չի աշխատի»:

Եղոյանը պնդեց, որ միջազգային դերակատարների կողմից արվող հայտարարություններից կարելի է հասկանալ, որ նրանց հռետորաբանությունը էականորեն փոխվել է հօգուտ Հայաստանի, ավելի հասցեական ու առարկայական է դարձել:

Հայաստան Արման Եղոյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին