f

Անկախ

Կնոջը սպանել է երեք տարեկան երեխայի աչքի առաջ. ՔԿ-ն սահմռկեցուցիչ մանրամասներ է բացահայտել


Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդու՝ Նարեկ Սարգսյանի, մեղադրանքը ծանրացվել է, նրան այժմ մեղսագրվում է նաև սպանության ընթացքում ցուցաբերված առանձին դաժանությունը։ Պարզվում է՝ կինը խեղդամահ է արվել՝ երեք տարեկան երեխայի աչքի առաջ։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։

Գործով նախաքննությունն օրերս ավարտվել է, առաջիկա օրերին տեղի կունենա նախնական դատական նիստը։ Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեղադրանքը փոփոխվել է, խստացվել, նրան ներկայացված մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ են արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Պաշտպանը, սակայն պնդում է, որ որևէ փաստական տվյալ չկա, որ երեխան եղել է դեպքի վայրում, եթե անգամ հիմնավորվեր, որ դա Նարեկ Սարգսյանն է արել։

Ավելին՝ փորձաքննության եզրակացություն է բերվել, որը վիճարկել է։ Ծառուկյանի խոսքով՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխան իր տարիքում ունի ընկալման հետ կապված խնդիրներ, երեխան դեպքն ամբողջությամբ՝ ոչ իրավական, ոչ տեսական, ոչ օբյեկտիվ իրականության մեջ ընկալել չի կարող, հետևաբար, առանձնակի դաժանության հանցակազմը բացառվում է, ընդ որում, վարույթի շրջանակներում կան տվյալներ, որ երեխան դեպքի վայրում չէր կարող լինել, քանի որ նա տանից դուրս է եկել։ Բացի այդ, նախ պետք է հասկանալ, որ Սահմանադրությունը հստակ երաշխիք է տալիս՝ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու, երեխան ունի ընտրության իրավունք, բայց քանի որ անչափահաս է՝ չի կարող դա անել։

Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։

«Մենք ունենք սուբյեկտ, որը ցուցմունք է տալիս և ասում, որ դեպքի ժամանակ՝ X ժամանակահատվածում տեսել է Նարեկ Սարգսյանին՝ տուժողի դուռը ծեծելիս, մինչդեռ, ապացույցներով հիմնավորվում է, որ փաստացի այդ պահի դրությամբ՝ Նարեկ Սարգսյանը եղել է այլ վայրում»,- նշեց փաստաբանը։

Մյուս հանգամանքը, որն ըստ պաշտպանության կողմի, վկայում է, որ Նարեկ Սարգսյանին վերագրվող արարքը չէր կարող նրա կողմից կատարված լինել, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է։

«Մահը վրա է հասել դիահերձումից 12-16 ժամ առաջ, իսկ դիահերձումը սկսել է ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն, պետք է հասկանանք, որ 2022թ մայիսի 4-ին ժամը՝ 21.15-ից մինչև 23.20 ընկած ժամանակահատվածում է դեպքը տեղի ունեցել, երբ տուժողը խեղդամահության արդյունքում մահացել է, մենք այստեղ փաստ չունենք, որովհետև դիահերձման փորձաքննությունն ասել է, որ ժամը 23.30-ից սկսած մինչև առավոտվա 06.00-ն կարող էր մահը վրա հասնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում պնդում էին, որ դա կարող է լինել բժշկական անփութության արդյունք, քանի որ փաստական տվյալներ կան, որ բժիշկները վախ են ապրել, որ քրեածին գործողություններ են առկա և իրենց գործողությունները պատշաճ չեն իրականացրել։

Պաշտպանության կողմը գտնում էր, որ պետք է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն իրականացվեր՝ բացառելու բժշկական անփութության հարցը. «Քիչ չեն դեպքերը, երբ նախնական փորձաքննության եզրակացությամբ՝ մահը վրա է հասնում X պարագայում, սակայն կրկնակի փորձաքննություններից հետո բոլորովին այլ պատկեր է փաստվել։ Սա է, որ մեզ անհանգստացնում է, քանի որ գտնում ենք, որ օբյեկտիվ քննչական մարմինների գործողությունների հետ գործ չունենք, քանի որ կա միայն մեկ ուղղություն՝ անել ամեն ինչ, որ նարեկ Սարգսյանը մեղադրանք ունենա»։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործով առկա են նաև այլ փորձաքննություններ, հանձնել են բոլոր փորձանմուշները և փորձաքննությունների որևէ եզրակացություն չի եղել ի վնաս մեղադրյալի։

«ԴՆԹ անջատվել է և՛ տուժողից, և՛ իմ պաշտպանյալից, գենետիկական բնութագիր, որպես այդպիսին, հագուստներից՝ արական սեռի չի հայտնաբերվել՝ ըստ եզրակացության, մինչդեռ, հայտնաբերվել է հստակ կանացի ԴՆԹ, որի արդյունքում մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ պարզելու, թե դեպքի ժամանակ ինչ իգական սեռի ԴՆԹ է անջատվել, ստացել ենք մերժում, սակայն վարույթի նյութերում առանձին տեսնում ենք՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների հանձնարարություն՝ պարզելու, թե ինչ իգական սեռի անձանցից է անջատվել այդ ԴՆԹ-ն՝ որոշակի իրերի վրա։ Ստացվում է՝ ունենք կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվի բացառապես հօգուտ մեղադրյալի։ Ունենք ապացույցներ, որ Նարեկ Սարգսյանի՝ առաջին ելքի ժամանակ, երբ երեխային վերցրած դուրս է գալիս, տուժողը եղել է ողջ, սակայն երկրորդ անգամ, երբ Նարեկ Սարգսյանը գալիս է դեպքի վայր՝ կա երկու անձ, տեսնում ենք՝ մեկ անձի՝ շենքից դուրս գալու փաստ, չեն կարող պնդել, որովհետև չկա նույնականացում՝ Նարեկի վերաբերյալ, կա նաև փաստ, որ Նարեկ Սարգսյանի ալեհավաքները բոլորովին այլ վայրում են, այսինքն, տեսախցիկներում Նարեկը չէ»,- հայտարարեց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում պնդել են, որ դեպքի վայրում այլ անձ է եղել, պահանջել, որ առգրավվեն, ստուգվեն նկուղային հարկի տեսախցիկները, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվել. «Ամբողջ քրեական վարույթում առկա են ցուցմունքներ բացառապես շահագրգիռ անձանց կողմից, ունենք մեկ անկախ ցւցմունք, որն արդարացնող է և ունենք ցուցմունքներ, որոնք սուտ են։

Շահագրգիռ անձանց մասով՝ բարեկամների ցուցմունքներ են, որոնք դեպքի վերաբերյալ ոչինչ չեն փաստում, փաստում են ենթադրյալ ծեծի մասին, որով առանձին վարույթ է իրականացվում։ Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ դեպքի ժամանակ Նարեկ Սարգսյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ապա պաշտպանը վստահեցրեց, որ դա հերքվել է. փորձաքննությունների եզրակացությամբ՝ արյան, մեզի և մազի նմուշներում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել. «Միայն սա բավարար է, որ այդ խոսակցությունների մակարդակից դուրս գանք, լրջորեն մոտենան հարցին և հասկանան, որ անձն՝ ակնհայտ անմեղ, գտնվում է անազատության մեջ»։

Նշենք, որ մայիսի 3-ին նշանակված է նախնական դատական նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու հարցը։ Պաշտպանը մտահոգված է, որ Նարեկ Սարգսյանը, որն արդեն մեկ տարի է, ինչ կալանքի տակ է, չի կարող տեսակցել անգամ երեխային, ավելին, առկա է հոգեբանի կողմից տրված եզրակացություն, որի համաձայն՝ Նարեկ Սարգսյանի և իր երեխայի կապը խզվելու արդյունքում Սարգսյանն ունի հոգեբանական խնդիրներ, առկա է խոշտանգման տարրեր պարունակող հանգամանք։

ՀՀ Քննչական կոմիտե Սպանություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին