f

Անկախ

Արցախի իշխանությունը պետք է հորդորի ՀՀ իշխանությանը զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություններ վարելուց. Մետաքսե Հակոբյան


Մենք գիտակցում ենք, որ մենակ ենք մնացել մեր բոլոր խնդիրների ու պրոբլեմների հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է համակերպվենք եւ 100 տարի անց նորից թուրքի յաթաղանն իջնի հայի պարանոցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Արցախում վճռական եւ միասնական դիրքորոշումը չկա, որ Հայաստանի քաղաքականությունը չի նպաստում Արցախը հայկական պահելու հեռանկարին, նա պատասխանեց. «Մենք չենք կասկածում, որ Արցախի իշխանությունները եւս չեն ուզում կորցնել Արցախը, իրենք եւս չեն ուզում որպես դավաճան մնալ պատմության մեջ: Բայց կա մի կարեւոր հանգամանք, չունեն քաջություն դա անելու: Դա պետք է անել մի անգամ եւ առանց վախենալու եւ պատասխանատու լինել հետեւանքների համար:

Չունենալով քաջությունը մերժելու ՀՀ իշխանություններին, այսօր Արցախում իշխանությունը շրջապատել են հենց ՀՀ վարչապետի կողմից նշանակված մարդիկ, եւ որպես ինչ-որ խորհուրդների նախագահ, եւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատերազմի ժամանակ պաշտոնյա էր, եւ որպես խորհրդական: Եթե Արցախի իշխանությունները ժամանակին քաջություն ունենային, այդ մարդիկ այդտեղ հայտնված չէին լինի: Արցախի իշխանությունները դավաճան չեն, բայց թուլակամ են, պետք է հասկանան, որ դա եւս հաղթահարելի է: Արցախի ժողովուրդը հաստատ սատարելու է նման իշխանություններին: Բոլորս ենք գիտակցում, որ փրկվելու միակ ձեւը դա է: Մենք Արցախի իշխանություններին կոչ ենք անում հայտարարել, որ դեմ են Հայաստանի վարած քաղաքականությանը, հետեւաբար հորդորում են զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություն վարելուց»:

Մետաքսե Հակոբյան Արցախի շրջափակում իշխանություններ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին