f

Անկախ

Դատարանը պարտավորեցրել է Տիգրան Ավինյանի կնոջը՝ ներողություն խնդրել բժիշկ-ուրոլոգից


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից՝ ոչ կոռեկտ «բառամթերքի» համար։ Ներողություն խնդրելուն Պահլավունուն պարտադրել է դատարանը՝ արձանագրելով, որ նա վիրավորել է Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ մարտին ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ որ եթե Ավինյանը համապատասխան քայլեր չանի կնոջ ասածի համար, ապա հարցը կլուծվի իրավական ճանապարհով։

«Հարգելի՛ պարոն Ավինյան, դուք չեք կարողացել զսպել ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար»,-գրել էր Գրիգորյանը, սակայն, արձագանք չստանալով, ապրիլի 4-ին դիմել է դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնել Պահլավունուն՝ ներողություն խնդրել, հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, ինչպես նաև 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։ Խնդրո առարկա հայտարարությունը, որը հայցվորի դիտարկմամբ՝ վիրավորանք էր պարունակում, եղել է. «Առանց դրա էլ բոլորը շատ լավ գիտեն ում շունն ես» արտահայտությունը։

Գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ հայցապահանջի ՝ 1 մլն դրամի չափով արգելանք դնելով Պահլավունու գույքի նկատմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, 2022թ. հոկտեմբերի 11-ին մերժել էր հայցադիմումը՝ վճռելով հօգուտ Պհլավունու բռնագանձել 200.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Հայցվոր կողմը բողոքարկել է վճռը՝ պահանջելով բեկանել այն և բավարարել հայցն ընդդեմ Պահլավունու։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Նարեկ Գաբրիելյանի, Կարեն Համբարձումյանի, մասնակի բավարարել է բողոքը՝ բեկանելով Սիմիզար Հովսեփյանի վճիռը։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է Տիգրան Ավինյանի կնոջը՝ ներողություն խնդրել բժշկից, ինչպես նաև բռնագանձել 100.000 դրամ՝ որպես փոխհատուցում՝ Գրիգորյանին պատճառված վնասի համար։ Դատավոր Կարեն Համբարձումյանի հատուկ կարծիք է ներկայացրել՝ իր անհամաձայնությունը հայտնելով վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերով վիրավորանքի դիմաց որոշված 100․000 դրամի չափով փոխհատուցման հետ և գտնում է, որ փոխհատուցման չափը պետք է սահմանվեր 200․000 դրամի չափով, ինչպես և առաջարկվել էր Որոշման նախագծով։

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիման վրա Մարիամ Պահլավունին ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ ներողություն խնդրելով բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Դատարան ներողություն Տիգրան Ավինյան Հայաստան Մարիամ Պահլավունի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին