f

Անկախ

Երևանի «Օղակաձև» զբոսայգում վիճաբանությունը վերածվել է դանակահարության. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 45-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մարտի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Օղակաձև» այգու «Սքեյթ բորդի» դաշտի մոտի զրուցարանում Վայոց Ձորի 39-ամյա բնակիչը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի 45-ամյա բնակչի հետ: Վիճաբանության ընթացքում 39-ամյա տղամարդը բռունցքով դիտավորությամբ հարվածել է 45-ամյա տղամարդու պարանոցի ձախ հատվածին, որից հետո Երևանի բնակիչը, հնարք կիրառելով, 39-ամյա տղամարդուն գցել է գետնին: Այնուհետ վերջինս վեր է կացել, բաճկոնի ծոցագրպանից հանելով դանակը, 45-ամյա տղամարդուն գցել գետնին: Ապա նստել է նրա որովայնին և, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածել է 45-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ կեսի հատվածում՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր մարմնական վնաս։ Դրանից հետո նա  դիմել է փախուստի:

Ավելի ուշ, քննչական գործությունների արդյունքում ձեռք բերված տվյալների իրացմամբ և հետաքննության մարմնի հետ համագործակցությամբ Վայոց Ձորի 39-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո, ուղարկվել են դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե ծեծկռտուք Հայաստան

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին