f

Անկախ

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը  


«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը։ Փառատոնն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 3-26-ը ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում՝ լեցուն դահլիճներում։ Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց փառատոնային ութ համերգները, որոնք տեղի ունեցան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։

«Ուրախ ենք, որ ունկնդիրը ոգևորությամբ և հետաքրքրությամբ ընդունեց փառատոնային համերգները։ Ի դեպ, «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այս տարի ևս բազում հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, ինչպես նաև նորարարական նախաձեռնություններ իրականացվեցին»,-նշում են փառատոնի նախաձեռնող «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ից։

Փառատոնի բացման համերգը տեղի ունեցավ ապրիլի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ անկրկնելի ելույթ ունեցավ դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)։ Նա հանդես եկավ նաև վարպետության դասով։

Ապրիլի 7-ին ՀԲԸՄ-ում անցկացվեց՝ երաժշտագետ և  ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Իսկ ապրիլի 9-ին փառատոնային թիմն ուղևորվեց Գյումրի․ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը ներկայացրեց ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ապրիլի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը ներկայացրեց ժամանակակից երաժշտություն։ Յուրի Կասպարովը հանդես եկավ վարպետության դասով։ Իսկ ապրիլի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հյուրընկալեց դաշնակահար Լորանս Մխիթարյանին (Բելգիա)։

Փառատոնը հարթակ հանդիսացավ նաև սկսնակ արվեստագետների համար․ ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին ելույթ ունեցան ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները։

Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, իսկ ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին ելույթով հանդես եկան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։

Փառատոնն ամփոփվեց «Ասոնանս» անսամբլի գեղեցիկ համերգով ապրիլի 26-ին։

«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։  Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։

Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։

 

«Խաչմերուկներ» միջազգային փառատոն Գյումրի Երևան Հայաստան խմբագրի ընտրանի

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին