f

Անկախ

Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ արած Ա.Բ.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. դատախազություն


Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մասնակցել է Կառավարության շենքի մուտքի դուռը վնասելուն և շենք մուտք գործելուն ուղղված այլ անձանց գործողություններին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատախազությունից:

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն ոտքով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, աջ ձեռքի արմունկով երկու և ավելի անգամ հարվածել է նաև դռան ապակուն, ապա իր և մյուսների կողմից վնասված ՀՀ կառավարության շենքի մուտքի դռան պատուհանով մուտք է գործել շենք, զանգվածային անկարգությունների արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է պետական և մասնավոր գույք:

Այնուհետև, Ա.Բ.-ն գնացել է Կ.Դեմիրճյան փողոց և, միանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, փորձել է բռնություն գործադրել ԱԺ նախագահ Ա.Մ.-ի նկատմամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից գույք վնասելը) և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու փորձը) նախատեսված հանցանքներ կատարելու համար: Ա.Բ.-ի նկատմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

2023 թվականի ապրիլի 26-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Արարատ Միրզոյան Նոյեմբերի 9 ծեծ Դատախազություն Հայաստան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին