Արարատի մարզում, ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ժամեր անց վիրավորներից Ջիվան Մ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Մասիսիս քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։