f

Անկախ

«Հրապարակ»․ Ինչպես հիմնավորել դասալիքների մասին բլթոցը....


Աճարկուտ գյուղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի արած այն հայտարարության հիման վրա, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 11 հազար դասալիք է ունեցել, դատախազությունը քրեական վարույթ չի հարուցել՝ «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ նույն թիվը հնչեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ասելով, որ հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել, մինչդեռ Ադրբեջանի բանակը ոչ մի դասալիք չի ունեցել:
Այնուամենայնիվ զարմանալի է, թե վարչապետի կինը, որը որեւէ պաշտոն չի զբաղեցնում, տիրապետում է նման թվերի, դեռ մի բան էլ դրանք հանրայնացնում է` վարկաբեկելով հայկական բանակն ու զինվորականներին:


Գլխավոր դատախազություն հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք նշել, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո դասալքության քանի դեպքով է քրեական վարույթ հարուցվել, եւ քանի անձի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ: Դատախազությունում շատ լավ հասկացել են, որ պետք է ամեն ինչ անեն, որ տիկնոջ ասածները մերկապարանոց սուտ չհնչեն, եւ փաստերի ու թվերի մանիպուլյացիաներով փորձել են հիմնավորել նրա ասածը:

Դատախազությունից պատասխանել են. «ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թ. 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10 հազար 687 անձի վերաբերյալ»:
Ահա, այս տողով փորձել են Աննա Հակոբյանի ասածներին իրականության տպավորություն հաղորդել` 10 հազար 687-ը շատ չի տարբերվում 11 հազարից: Բայց հաջորդ տողերում արդեն իրենք իրենց հերքել են` նշելով իրական վարույթների, դատարան ուղարկված գործերի եւ դեռեւս քննության մեջ գտնվող վարույթների թվերը:

Ահա. «Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 444 անձ:

...Հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ: 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), եւ 19 գործ 39 անձի վերաբերյալ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը): Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով 64 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում»:

Այսինքն, եթե ավելի պարզեցնենք ասվածը` երկուսուկես տարվա ընթացքում դատարան է գնացել միայն 108 գործ, որից բուն դասալքության մեղադրանքով՝ ընդամենը 2 գործ:

Դատախազությունը խուսափել է` չի հստակեցրել, թե ավարտված գործերով` այդ 64 անձից քանի անձի նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել: Այսինքն` քանի հոգու մասին կարող ենք առանց անմեղության կանխավարկածը խախտելու ասել, որ նա դասալիք է: Ենթադրում ենք, որ մեղադրական դատավճիռները շատ չեն, դրա համար են թաքցրել վիճակագրությունը: Եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ մի հրաշքով այդ 64-ի մասով էլ մեղադրական դատավճիռներ են կայացվել, եւ դրանց բոլորի մասին կարող ենք «դասալիք» տերմինն օգտագործել, ապա Աննա Հակոբյանի եւ Իլհամ Ալիեւի հնչեցրած 11 հազար թվի հետ համեմատությունը հօգուտ հայկական բանակի է, այլ ոչ թե բանակը սեւացնողների:

 

դասալիքներ Աննա Հակոբյան Դատախազություն Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին