f

Անկախ

Եվս մէկ ԱՊՐԻԼ 24՝ վերակենդանացւող ազգային արժեհամակարգով․ Դ․ Մելիքյան


  Հայոց Մեծ Եղեռնի պահանջատիրական պայքարի 108-րդ հանգրւանը եւս Հայաշխարհը՝ Հայաստանում, Արցախում, Ջաւախքում ու ողջ Սփիւռքում նշանաւորեց օրւայ, ժամանակի ու Հայաստան – Արցախի հիմնահարցերի գծով առաջացած տարօրինակ պայմաններին  համապատասխան։

  Պահանջատիրական պայքարի կիզակէտում, սակայն, ԱՐՑԱԽ-ն էր բնականաբար եւ նրա շուրջ ստեղծւած ու շարունակւող համազգային միահամուռ մտահոգութիւնը՝ նոյն հայաշխարհի կարելի է ասել գրեթէ աւելի քան 99%-ի մօտ։

  Մնացած այդ չնչին՝ 1%-ի մօտ էլ, ինչպէս պարզ է՝ առկայ է ուրիշ եւ ինչ-որ տեղ հակադիր,վերապահ ու ձեռնպահ ,  ինչու չէ նաեւ անտարբեր մօտեցում՝վերոնշեալ մեծամասնութեան կողմնորոշման նկատմամբ։

   Անցնող ապրիլի 24-ին, Հայաստանանամերձ իրանահայութիւնն ընդհանրապէս ու թեհրանահայ համայնքն մասնաւորապէս իրենց խուռներամ ու համախումբ կեցւածքով եւ մասնակցութեամբ մէկ անգամ եւս ապացուցեցին, որ իրենք եւս անտարակուսօրէն անբաժան մասն են նոյն 99%-ի։ Նրանց համար եւս 1915 թ. Ցեղասպանութեան հետեւանքով պահանջատիրական պայքարի մերօրեայ տրամաբանական բանաձեւ-կոդը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Արցախեան ոտնահարւած իրաւունքների գիտակցումը, պաշտպանութիւնն ու հողային-տարածքային կորուստների ապագայատեսիլ վերականգնումը։

  Այլ խօսքով՝ Հայոց մերօրեայ պահանջատիրական պայքարի հիմնաքարն է՝ Եղեռնի ինչպէս նիւթա-բարոյական , այնպէս էլ իրաւա-քաղաքական , պատմական ու մշակութային ծանրագոյն հետեւանքների վերարժեւորումը, դիմագրաւումն ու յաղթահարումը,որոնց կենսաւորման  ու երաշխաւորման ուղին հաստատապէս անցնում է Արցախեան անարգւած իրաւունքների վերատիրացման թէեւ տատասկոտ, բայց նոյնինքն Հայաստան աշխարհը անսասան պահող փրկարար ճանապարհով...։ Աւելի պարզ՝ նախորդ դարավերջի մեր ժողովրդի համահայկական յաղթանակների խորհրդանիշ դարձած  Արցախեան պատմութեան էջը պէտք է անընդհատ թէ՛ լաւ ու դրական, թէ՛ վատ ու բացասական պայմաններին համահունչ վերախմբագրել, իսկ վերջին ժամանակաշրջաններում նոյն էջում սխալ ու անճիշտ շարադրանքները , ում կողմից էլ որ դրանք թելադրւած լինեն , պէտք է բծախնդրօրէն սրբագրել՝ Պատմութեան առջեւ ու գալիք սերունդների կողմից ամօթի ու նզովքի խարանով չդաջւելու եւ ամենավտանգաւորը՝ նոյն հայոց պատմութեան վերջին էջը չթերթելու համար։

  Հայաշխարհի պահանջատիրական պայքարի յաղթական գրաւականը, սակայն, ինչպէս միշտ՝ ազգի միասնականութիւնն ու համախումբ կեցւածքների որդեգրումն է։ Այսինքն՝ կառչել այն գերադաս ու մնայուն արժէքներին, որոնք անհերքելի կերպով շրջանցում են այսպէս ասած՝ անցողիկ ու ստորադաս երեւոյթները, նոյնինքն՝ ժամանակաւոր իշխանութիւն-կառավարութիւնները, հանուն հայրենիքի ու պետականութեան անվտանգ պահպանման։

   Յարգելի ընթերցող, յստակ կարելի է ընդգծել,  որ միեւնոյն պատմական օրինաչափութիւնները (զորօրինակ՝ 5-րդ դարի Վարդանանց ապստամբութիւնը) ժամանակակից պայմաններին համապատասխան վերակենդանացնելով՝ համախմբւած հայութիւնը նոյնիսկ 16 դար անց անպայմանօրէն կրկին որդեգրելու է  «Իմացեալ մահի» արժէքային ուղին, մերժելով այսպէս ասած՝  նոր ժամանակների իշխանատենչների «Մարզպանութիւնը»,յար եւ նման իշխանաց իշխա՜ն , բայց խորքում  օտարամոլ վասակների հակարժէքը։

 Իշխանութիւ՜ն-իշխանաւո՜ր ու այսպէս շարունակ փորձում են (որոշ պարագաներում ցաւօք յաջողելով ) ազգային անջնջելի արժէքային համակարգը մանիպուլացնել-կեղծել  հայի փրկարար ու իսկական հաւատամքը՝ հանդէպ ոգեղէն եւ բարոյա-հոգեբանական իրական ու մնայուն արժէքների:

  Եւ նոյն այդպիսի ոգեղինացած ու հային հոգեհարազատ արժէհամակարգերին կառչելու շնորհիւ էլ հեռու չէ ազգին, պետութեանն ու հայրենիքին փարւող եւ անկեղծօրէն ծառայող նոր ու ըստ ամենայնի հային արժանավայել իշխանութեան ձեւաւորումն ու հաստատում-կայացումը՝ հերթական եւ եթէ հարկ լինի, նաեւ արտահերթ եւ ամենակարեւորը՝ ազատ ու արդար ընտրութիւնների արդիւնքում...

 Ահաւասիկ՝ թող որ հայկական ամբողջական արժեհամակարգի նմանատիպ դրսեւորումներով պարուրւի ողջ ու միասնական հայութեան ինչպէս պատմական, այնպէս էլ ու մանաւանդ մերօրեայ պահանջատիրական արդարահատոյց պայքարը՝ ի խնդիր վաղւայ հզօր,արժանապատիւ  եւ իրապէս հպարտ ու եռամիասնացւած Հայաստանի,Արցախի  եւ Սփիւռքի:

 

                                                                                                           Դերենիկ Մելիքեան

                                                                            Պատմական Գիտութիւնների   թեկնածու

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Հայոց ցեղասպանության ճանաչում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին