f

Անկախ

Մազաթափություն ունե՞ք։ Այս 10 մթերքները կամրացնեն մազերը


Ո՞վ չի երազում գեղեցիկ, առողջ  ու փարթամ մազեր ունենալու մասին։Ամուր և առողջ մազերը զարդարում են մարդու արտաքինը։ Տարիքի հետ կամ սթրեսների հետևանքով, ինչպես նաև մազերի ոչ ճիշտ խնամքի, տարատեսակ հիվանդությունների պատճառով մազերը կորցնում են իրենց բնական փայլը, սկսում են թափվել, դառնում են փխրուն։ Խնդրի պատճառ կարող է լինել նաև մարդու օրգանիզմում անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի պակասը։ Մազաթափությունը նորմալ երևույթ է, եթե չափի մեջ է։ Բնական է համարվում օրական 40-120 մազի կորուստը։ Մինչդեռ մեր օրերում չափից շատ մազաթափության խնդրի և դրանից բխող հետևանքների  հետ գնալով ավելի ու ավելի շատ մարդ է առնչվում։ Առողջ սնունդը առողջ ու բալանսավորված կյանքի գրավականներից է։ Եվ մազաթափության հարցում կարող են շատ օգտակար լինել սովորական մթերքները, որ նույն առողջ սննդակարգի  մասն են կազմում։  

Ստորև կներկայացնենք այն 10  մթերքները, որոնք կօգնեն, որ ունենաք ամուր ու առողջ մազեր։

 Ի՞նչ է պետք օրգանիզմին մազերի ամրության համար

Մազերի աճը և ամրությունը կախված են օրգանիզմում հետևյալ տարրերի բավարար քանակությամբ առկայությունից․

  • Բջջանյութ,
  • Սպիտակուց,
  • A, B, C, D, E խմբի վիտամիններ,
  • Երկաթ,
  • Ցինկ,
  • Հակաօքսիդանտներ,
  • Ֆոլաթթու,
  • Բետա-կարոտին,
  • Օմեգա 3 ճարպաթթուներ։

Ճիշտ սննդակարգը կնպաստի, որ մազերը վերականգնեն իրենց բնական փայլը, ամրությունը, վերականգնվի գլխամաշկի առողջությունը։ Բացի այդ, ճիշտ սնունդը կնպաստի նաև մազարմատների ամրացմանը՝ այդպիսով նվազեցնելով մազաթափության հավանականությունը։

Մազերի առողջությանը նպաստող լավագույն մթերքները

Մազերի սնուցումն ապահովող մթերքների ցանկը բավականին ընդարձակ է։ Ուստի և մազերի առողջությանն ուղղված դիետան կլինի բալանսավորված, առողջ ու համեղ։ Այդ ցանկում են ամբողջահատիկ մթերքները, կաթնամթերքը, ծովամթերքը, մրգերն ու բանջարեղենները, միսն ու ձուն։ Ստորև կներկայացնենք մազերի առողջությանն նպաստող  թոփ 10 մթերքները։

Ձու

Ձուն սպիտակուցի և բիոտինի հարուստ աղբյուր է։ Այս նյութերը նպաստում են մազարմատների ամրացմանը։ Բիոտինն անհրաժեշտ է կերատինի արտադրության համար։ Սա սպիտակուց է, որը անհրաժեշտ է մազարմատներին, այլ կերպ ասած՝ մազերի հիմնական «շինանյութն է»։ Ձուն պարունակում է նաև սելեն, խոլին, լյուտեին, վիտամին A և D, ցինկ։ Ցանկալի է ձուն օգտագործել եփված վիճակում։ Կարող եք նաև ձվից դիմակներ պատրաստել  գլխամաշկի համար։

Յուղոտ ձկներ

Յուղոտ ծովաձկները հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, սպիտակուցներով և հակաօքսիդանտներով։ Սննդացանկում ցանկալի է ընդգրկել  հետևյալ ձկնատեսակները․

  • Սաղմոն
  • Սկումբրիա,
  • Ծովատառեխ
  • Սարդինա,
  • Իշխան։

Ձուկը պարունակում է նաև սելեն, վիտամին D, երկաթ, սպիտակուց։ Ձուկը ցանկալի է պատրաստել գոլորշու վրա կամ շոգեխաշել։

Հատապտուղներ

Հատապտուղները ոչ միայն շատ օգտակար, այլ նաև համեղ են։ Սննդացանկում հատապտուղներ ներառելը դրական կանդրադառնա օրգանիզմի ընդհանուր առողջության վրա։ Հատապտուղները հարուստ են վիտամին C-ով, որը նպաստում է  ազատ ռադիկալների դուրսբերմանը։ Հակաօքսիդանտները կպաշտպանեն մազարմատները վնասումից, կկանխարգելեն մազերի փխրունությունը։

  • Խաղողը նպաստում է բջիջների առողջությանը,
  • Ելակը նպաստում է կոլագենի արտադրությանը,
  • Բալը, լոռամիրգը հարուստ են վիտամիններով։

Հատապտողները նախընտրելի է ուտել թարմ վիճակում։

Սպանախ (կանաչ բանջարեղեններ)

Սննդացանկում նախընտրելի է ներառել սպանախ, որը հարուստ է երկաթով, ֆոլաթթվով, A և C վիտամիններով։ Սննդացանկում պետք է ներառել նաև բրոկոլի, կանաչեղեն (մաղադանոս, համեմ, նեխուր), ծնեբեկ, կանաչ լոբի։ Սրանք հարուստ են կալցիումով, որ խթանում է մազերի աճը։ Բանջարեղենից կարող եք թարմ աղցաններ պատրաստել և համեմել կտավատի ձեթով։

Թռչնամիս

Միսն ամենից շատ է սպիտակուց պարունակում։ Իսկ հավի և հնդկահավի միսը հարուստ են ցինկով և երկաթվ։ Կարևոր է, որ միսը ճիշտ պատրաստեք՝ գոլորշու վրա կամ շոգեխաշած։

Սպիտակուցը կնպաստի, որ ամրանան մազերի սոխուկները, մազերը սնուցվեն, վերականգնվի  առողջ փայլը։

Կարող եք միսը նաև աղցաններում ավելացնել, բայց ոչ մի դեպքում նման աղցանները մի համեմեք մայոնեզով։

Լոբազգիներ

Մազերի աճին խթանող սննդացանկ կազմելիս չի կարելի շրջանցել լոբազգիները։ Լոբին, սիսեռը, ոսպը հարուստ են բուսական սպիտակուցով, ցինկով, երկաթով, ֆոլաթթվով և բջջանյութով, որոնք սնուցում են մազարմատների բջիջները։

Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական երկու բաժակի չափով լոբազգիներ օգտագործել։ Կարող եք հատիկներից աղցաններ կամ զանազան ճաշատեսակներ պատրաստել։

Ծովախեցգետիններ, ոստրեներ

Ծովամթերքը  վիտամին D-ի և Օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է։ Բացի այդ, ծովախեցգետինը և ոստրեները հարուստ են սելենով, պղինձով, բիոտինով, նիացինով։ Այս բոլոր նյութերը մասնակցում են մազերի վերականգնմանը և ամրացմանը՝ խթանելով խիտ ու փարթամ մազերի աճը։

Ընկուզեղեն և սերմեր

Նման մթերքները հարուստ են ճարպերով, որոնք օրգանիզմը բավականին դժվար է յուրացնում։ Ուստի նախընտրելի է հնդկական ընկույզ, ընկույզ, նուշ, բրազիլական ընկույզ ուտել նախաճաշին։ Ընկուզեղենը հարուստ է ալֆա-լինոլենաթթվով, որը մազերին հաղորդում է փայլ, սնուցում է և խոնավեցնում։ Խորհուրդ է տրվում օրական ուտել մինչև 7 հատ ընկույզ 2 ամիս շարունակ։ Իսկ արևածաղկի, չիայի, կտավատի սերմերը հարուստ են ճարպաթթուներով, սելենով, ցինկով, վիտամին E-ով։ Համալիր սննդարար նյութեր ստանալու համար հարկավոր է օգտագործել զանազան սերմերի խառնուրդ։

Հնդկաձավար, հերկուլես և այլ հատիկավոր մշակաբույսեր

Առավոտյան մի ափսե հնդկաձավարի կամ հերկուլեսի շիլան  կնպաստեն, որ մոռանաք մազերի ճյուղավորված ծայրերի մասին։ Հնդկաձավարն, օրինակ՝ հարուստ է հակաօքսիդանտներով, բուսական սպիտակուցներով և բջջանյութով։ Այն նաև չի պարունակում գլյուտեն, որի նկատմամբ անտանելիություն ունեն շատ մարդիկ։ Ճիշտ սննդացանկը կարելի է լրացնել նաև ամբողջահատիկ հացով։ Այն հարուստ է B խմբի վիտամիններով, ինչը նպաստում է մազերի ամրացմանը և նրանց ուժ է հաղորդում։

Կաթնամթերք

Աղեստամոքսային համակարգի  միկրոֆլորայի չբալանսավորված վիճակը ևս կարող է լինել մազերի անառողջ տեսքի պատճառ։ Ամեն օր պետք է օգտագործել կաթնաշոռ, թարմ կաթ, մածունը,  յոգուրտ, կեֆիր  առողջ մազեր ունենալու համար։ Կաթնամթերքը հարուստ է կաթնային սպիտակուց կազեինով։

Մազերը վերականգնելու լավագույն միջոցը առողջ և բալանսավորված սննդակարգն է։ Խորհուրդ է տրվում սննդացանկում ներառել նաև թարմ գազար, կաղամբ, քաղցր պղպեղ, լոլիկ։ Մազերի առողջությանը կօգնի նաև բավարար քունը,  առողջ ապրելակերպը, ինչպես նաև վնասակար սովորություններից հրաժարումը։

մազերի առողջություն մազաթափություն խմբագրի ընտրանի սնունդ առողջ սնունդ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին