f

Անկախ

Տաթև Հակոբյան․ «Ուրախ եմ, որ կարողացա մարզչիս ցանկությունը կատարել»


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 76 կգ քաշային կարգում իրեն լավագոիյն կողմերով դրսևորեց և երկամարտի 226 կգ(104+122) արդյունքով պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեց Տաթև Հակոբյանը։ 
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով, խոսում լուսահոգի մարզչի ցանկությունը կատարելու և Հայաստանի պատիվը միշտ բարձր պահելու մասին։ 


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Շնորհակալ եմ։ Եվրոպայի առաջնությանը սկսել եմ նախապատրաստվել տարեսկզբից՝ հունվարին սկսած հավաքներից  մինչև մրցում։ Լավ մարզավիճակում էի, լավ էի  պատրաստվել, մոտավորապես գիտեի՝ ի՞նչ կիլոգրամներ է պետք բարձրացնել մրցակիցներիս անցնելու համար։ Նպատակս մեդալ նվաճելն էր երկամարտում։ Այս հաղթանակը մարզչիս հաղթանակն է։ Ցավոք մարզիչս` Գագիկ Սեդրակյանը, հիմա մեզ հետ չէ, բայց նրա վերջին խոսքերը՝ «Տաթ ջան, դու պիտի անպայման մեդալ ունենաս», ինձ մինչ մրցահարթակ ուղեկցել են։ Ուրախ եմ, որ կարողացա մարզչիս ցանկությունը կատարել։ 


-Մրցման ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։ 
-Արդյունքիցս  գոհ եմ, կատարեցի այն, ինչ այդ պահին կարող էի, բայց չեմ բավարարվում ունենցածով ու պետք է ավելի շատ աշխատել և բարելավել, թե՛  կիլոգրամները, թե՛ զբաղեցրած տեղը։


-Ներկայացնել հայոց եռագույնը հայրենիքում․ կա՞ր պատասխանատվություն։
-Հայրենիքում հանդես գալը պատասխանատու էր, միևնույն ժամանակ ոգևորում, մեծ վստահություն և ուժ էր տալիս երկրպագուների ջերմ ու ի սրտե աջակցությունը։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը։
-Այս մեդալը  վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ, գիտեմ, որ ես կարող եմ նույնիսկ ավելին անել։ Մեծ պատիվ է ներկայացնել հայոց եռագույնը, մենք՝ մարզիկներս ամեն բան անում ենք հայրենիքի պատիվը բարձր պահելու համար։ Շսրունակելու եմ նույն եռանդով մարզվել և նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։ 

Ծանրամարտ Սպորտ Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի արծաթե մեդալ Տաթև Հակոբյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին