f

Անկախ

Արցախում գտնվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք կզրկվեն կենսաթոշակներից և բանկային գործարքների հնարավորությունից․ նոր ահազանգ Արցախից


Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արշակ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է, որ Արցախում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրերի ժամկետները լրանալու դեպքում հնարավոր չէ տեղում նոր անձնագիր ստանալ կամ երկարաձգել ժամկետը, ինչի հետևանքով անհնարին է դառնում նաև բանկային քարտերով գործարքները, այդ թվում ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների ստացումը։

 

Անկախ-ն Արշակ Աբրահամյանի հետ զրույցում խնդրեց մանրամասնել, թե ինչո՞ւ հնարավոր չէ լուծել այդ խնդիրը, և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող արցախցիների համար։

-Սա լուրջ խնդիր է, որին Արցախում շուտով բախվելու են շատերը։ Մայրս էլ ունի ՀՀ անձնագիր և կենսաթոշակառու է։ Այժմ անձնագրի ու քարտի ժամկետերը լրացել են, և այսօր մեզ թե՛ բանկում, թե՛ Անձնագրային բաժնում ասացին, որ ՀՀ կառավարությունը փաստացի արգելել է, որպեսզի Արցախում թեկուզ ժամանակավոր փաստաթուղթ տրամադրվի, և մարդիկ կարողանան իրենց կենսաթոշակները ստանալ Հայաստանից, քանի որ ճանապարհը փակ լինելու պատճառով չեն կարող գնալ ՀՀ և ստանալ նոր անձնագիր։ Փաստորեն այն մարդիկ, որոնք նման խնդրի առաջ են կանգնած կամ շուտով կանգնելու, փաստացի զրկվելու են կենսաթոշակից։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ձեռքերը լվացել է ոչ միայն Արցախից, այլ իրեն այլևս չի հետաքրքրում նաև Արցախում գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը։

-Ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման հետ կապված Արցախի Անվտանգութան խորհուրդը հայտարարություն տարածեց, որի վերջաբանում նշված է «Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։ Այս կոչն ուղղված էր հատկապես Ռուսաստանի Դաշնությանը։ Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ անելիքների մասին է խոսքը։

- Այդ միտքը հասարակության մոտ ընկալվեց հետևյալ կերպ, որ եթե Ռուսաստանը չկարգավորի խնդիրը, Արցախը կդիմի արևմտյան ուժերին։ Բայց թե իրականում ինչ է տեղի ունենում, ինչ են պատրաստվում անել Արցախի իշխանությունները, ոչինչ հայտնի չէ։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Արցախի նախագահի պարտվողական և հարմարվողական դիրքորոշումն ու գործելաոճը, չեմ կարծում, թե նա ինչ-որ լուրջ քայլերի կգնա։

Ապրիլի 23-ից հետո Արցախում իրավիճակն է՛լ ավելի անորոշ է ու տագնապային։ Մարդիկ փողոցում ամեն տեղ խումբ-խումբ հավաքված իրար հարց են տալիս՝ ի՞նչ է լինելու։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը ժողովրդին հստակ բան չի ասում։ Մտահոգությունները գտնվում են գագաթնակետին։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում մեկ ժամ հետո։ Ժողովրդին կամ ակտիվիստներին թույլ չեն տալիս գնալ այդ անցակետի մոտ։ Ադրբեջանական սոցհարթակներում ու պետական հեռուստաալիքներով մեծ շուքով ցուցադրում են, թե ինչպես են իրենց զինծառայողներն արդեն սահմանային ծառայություն իրականացնում այդ անցակետի հատվածում, մինչդեռ մեզ ասում են,  թե ռուս խաղաղապահները դեռ բանակցում են։ Փաստն այն է, որ ճանապարհը փակ է, և իրավիճակի մեջ դրական փոփոխություն չկա։

-Այս ամենը չի՞ ստվերում արդյոք ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունն Արցախում։

- Ռուս խաղաղապահ զորակազմ ունի սահմանափակ քանակ, և պարզ է, որ չի կարող ամեն ինչ անել։ Բայց մյուս կողմից մենք ունենք տեղեկություն, որ ռուս խաղաղապահներն անցակետի տեղադրումից հետո են միայն գնացել այնտեղ և փորձել ինչ-որ բան անել։ Իսկ թե ինչո՞ւ մինչ այդ չեն կարողացել կանխել ադրբեջանցիների ապօրինի գործողությունները, այդ հարցին արդեն իրենք պետք է պատասխանեն։ Ամեն անգամ, կարելի է ասել, այսպես է լինում։ Չեմ ուզում, իհարկե, ռուս խաղաղապահների նկատմամբ բողոք հայտնել, բայց գործողությունը տեղի է ունենում, որից հետո նոր խաղաղապահները հասնում են և փորձում ինչ-որ բան անել՝ ամեն անգամ մեկնաբանելով, որ խաղաղապահերի թիվը քիչ է, 2000 հոգով չեն կարող ողջ Արցախի սահմանը փակել և այլն։ Դա իհարկե տրամաբանական պատճառաբանություն է, բայց ամեն դեպքում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության հետ կապված հարցեր առաջանում են Արցախում։

-Ադրբեջանի ծրագիրը կարծես թե պարզ է՝ դնել անցակետ, հեռացնել «էկոակտիվիստներին» և հայտարարել, թե ճանապարհը բաց է, կարող եք անցակետով «ազատ տեղաշարժվել», արդյունքում արցախցիներին դրդել հեռանալ Արցախից։ Չկա՞ մտավախություն, որ եթե թեկուզ այդ կերպ ճանապարհը բացվի, շատերը կարող են դուրս գալ Արցախից։

- Ընդհանուր առմամբ, չնայած ստեղծված սոցիալական ծանր պայմաններին,այդպիսի մտադրություններ, կարծում եմ, Արցախում չկան, քանի որ բոլորն էլ հասկանում են Ադրբեջանի նպատակները և չեն պատրաստվում տեղի տալ դրանց։ Մարդիկ վերջիվերջո 35 տարի 3 պատերազներում հերոսաբար պայքարել են իրենց անկախության, իրենց հողում ապրելու համար, և չեմ կարծում, որ նման քայլերով Ադրբեջանը կարող է կոտրել արցախցիների ոգին, նամանավանդ, որ Սփյուռքի ու Հայաստանի ազգային ու պետականամետ շրջանակներից մենք 24/7 ռեժիմով ստանում ենք աջակցություն, որը նույնպես բարձրացնում է այդ մարտական ոգին։ Մարդիկ կդիմանան, դուրս չեն գա, մարդկանց միայն անորոշությունն է տանջում։ Արցախցին պատրաստ է այս ծանր օրերը կրել, բայց պիտի վստահ լինի, որ վերջում մնալու է իր հողում։

- Ի՞նչ իրավիճակ է Արցախի ներքաղաքական կյանքում։ Ինչպե՞ս են պատկերացնում այդտեղ Արցախի հետակա ճակատագիրը, արցախցիների քայլերն ու անելիքները։

- Ցավոք, այսօր Արցախի ներքաղաքական կյանքն էլ հարթ չէ, կա որոշակի պառակտվածություն, կան ներքին խմորումներ, ինչը ստեղծված իրավիճակում շատ վտանգավոր է։

- ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Արդյո՞ք հնարավոր եք համարում Արցախի ճանաչման գործընթացն այս փուլում։ 

-Ե՛վ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն այդպիսի հայտարություններով ու նախաձեռնություններով պարբերաբար հանդես են գալիս, ինչը ողջունելի է և որոշակի առաջընթաց է ապահովում Արցախի միջազգային ճանաչման հարցում, բայց հույսեր կապել այդ ամենի հետ, իհարկե իրատեսական չէ։ Նույնիսկ Հաագայի դատարանի որոշումը ոչինչ չփոխեց, քանի որ մենք բոլորս լավ հասկանում ենք, թե աշխարհն ինչ ուղղությամբ է գնում, Ադրբեջանն ինչպես է օգտագործում իր նավթադոլարներն ու խավիարային դիվանագիտությունը։ Մենք հույսներս պետք է դնենք նրա վրա, ինչ կա այսօր պրակտիկ դաշտում և պետք է հաշվի նստենք այսօրվա իրողությունների ու փաստերի հետ։ Պրակտիկ դաշտում մենք ունենք փակ ճանապարհ, ներքին խառնաշփոթ իրավիճակ, Հայաստանի ղեկավարություն, որը ձեռքերը լվացել է Արցախից, ու այս պայմաններում նստել սպասել, որ դրսից մեկը կգա և մեր հարցերը կլուծի, իրատեսական չէ։ Առաջին հերթին մենք պետք է մեր ներսում խնդիրները լուծենք, միավորվենք, որի դեպքում արդեն ամեն բան կստացվի։ 

Արշակ Աբրահամյան Արցախ հումանիտար ճգնաժամ Ղարաբաղյան հակամարտություն Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին