f

Անկախ

Ադրբեջանն անցնում է բացահայտ լկտի եւ եռակողմ հայտարարությանն ուղիղ հակասող քայլի՝ անցակետ տեղակայելով. Արցախի ՄԻՊ


Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո Արցախում, մեծ հաշվով, իրավիճակի փոփոխություն չկա, որովհետեւ միջանցքի փակ լինելը երեկ չէ, որ առաջացել է, արդեն 4,5 ամիս է շարունակվում է Արցախի շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Այսինքն այն հումանիտար խնդիրները, որ որոնք կան շրջափակման հետեւանքով, անցակետի տեղադրումից հետո դեռեւս որեւէ փոփոխության չեն ենթարկվել: Հարցն այն է, որ անցակետի տեղադրումով, ենթադրաբար, Ադրբեջանը խստացնելու է արգելափակումը, շրջափակումը: Ես կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից լինելու են գործողություններ՝ խոչընդոտելու նաեւ ռուսական խաղաղապահների եւ կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար բեռների տեղափոխման գործընթացը: Այս պահի դրությամբ այդ մարմիններից դեռ նման տեղեկատվություն չկա, բայց պետք է  հաշվի առնենք, որ անցակետի տեղադրումը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը շարունակում է անցակետի կառուցման աշխատանքները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի երեք գյուղերին՝ Հին Շեն, Մեծ Շեն եւ Եղծահող, որոնք ունեին որոշակի կապ Հայաստանի հետ, Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում այն գյուղերն ազատ հաղորդակցություն չեն ունեցել Հայաստանի հետ եւ նրանց եւս հումանիտար ապրանքների մատկարարումն իրականացվում էր խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջոցով: 

«Այս պահին ստացվում է այնպես, որ այդ համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են, կապ չկա Ստեփանակերտի հետ, կապ չկա նաեւ Հայաստանի հետ»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ո՞րն է Ադրբեջանը նպատակը, ՄԻՊ-ը պատասխանեց. «Անցակետի տեղադրումը Ադրբեջանի քողարկված պլանների բացահայտում էր: Նրանք սկսել են «բնապահպանական» ակցիաներով, բայց տեսնելով, որ արցախցիները որեւէ ձեւով չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը, Ադրբեջանն անցնում է բացահայտ լկտի եւ եռակողմ հայտարարությանն ուղիղ հակասող քայլի՝ միջանցքի սկզբնամասում անցակետ տեղակայելով: Բազմիցս խոսվել է, թե որոնք են Ադրբեջանի նպատակները, և ես այս առումով մեկ բան կարող եմ ավելացնել, որ իմ շփումներն էլ միջազգային տարբեր պաշտոնյանների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այս ընթացքում իմ տպավորություն են ստեղծել, որ եթե նախկինում, երբ ես հայտարարում էին, ապացույցներ և փաստարկներ էի ներկայացնում, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ձգտում է էթնիկ զտում իրականացնել Արցախում, շատ հաճախ կար իմ խոսքերի կամ ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումների նկատմամբ որոշակի թերահավատություն կամ կասկածամտություն կամ այնպիսի մոտեցում, թե իբրև թե մենք ուճացնում ենք իրավիճակը, բայց շրջափակումը նաև այդ անձանց և տարբեր դերակատարների մոտ այդ հստակ համոզմունքը ձևավորեց, որ, այո՜, այս գործողությունները նպատակ են հետապնդում էթնիկ զտման ենթարկելու Արցախը: Եվ սրա մասին է անթաքույց հայտարարել է Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում, տարբեր հարցազրույցների ժամանակ, և այդ համոզմունքն իրապես ձևավորված է նաև միջազգային դերակատարների մոտ: Սակայն ամենամեծ խնդիրը և ամենացավալի հարցն այն է, որ անգամ ունենալով նման համոզմունք և անմգամ իրավիճակն իրական պատկերացնելով՝ խոսքից գործի անցնելու անջրպետը դեռևս հաղթահարված չէ միջազգային դերակատարների մոտ: Եվ ես իրապես ցավ եմ ապրում, որ մարդիկ, որոնք տարբեր հարթակներում խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, և այսօր էլ հավանաբար դատապարտել և հիշել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդպես էլ մատը մատին չեն տալիս՝ կանխելու նոր ցեղասպանությունները և կանխելու հայ ժողովրդին պատուհասած ճգնաժամային և աղետալի իրավիճակը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Հայաստան-Արցախ այլընտրաքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը, ապա պաշտոնապես հայտարարել էր անցակետի տեղադրման մասին: 

Արցախի ՄԻՊ Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան Գեղամ Ստեփանյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին