f

Անկախ

Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում


1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր ոչինչ չի փոխվել. արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու «Բայրաքթարները», Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունը մնացել է նույնը: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:   

 

Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված իր ելույթը, որը ներկայացնում ենք ստորև։

«Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա Հանրապետական կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն արդեն ակտուալ չէ, քանի որ մեր օրերում գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք ասվածը և այսպես շարունակ։ Ես վստահ էի, որ այդ ինստիտուտներն ավելի քան բավարար են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար։ Ավաղ, ես չարաչար միամտաբար սխալվում էի: Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես ևս մեկ անգամ գիտակցեցի, որ ոչինչ չի փոխվել։

Երեկ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին Լաչինի միջանցքի մոտ ապօրինի անցակետի տեղադրման գործընթացը։ 120.000 մարդ 4 ամիս է, ինչ շրջափակման մեջ է, կան միջազգային համաձայնագրեր, Արդարադատության միջազգային դատարանի որոշում, միջազգային մի շարք կառույցների կողմից արված հայտարարություններ, բայց չկա արդյունք։ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պարզվում է կարող են արհամարել մարդու հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքները, անտեսել միջազգային հանրության պահանջը։ Ի՞նչ իմաստ ունեն այդ դեպքում մեր ելույթները և հայտարարությունները։ Տալի՞ս են արդյոք դրանք որևէ օգուտ։

Ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր։ Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը. Եվրոպայում այս պահին տեղի են ունենում էթնիկ զտումներ, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար, նստած են այս դահլիճում՝ քրիստոնեա-դեմոկրատական արժեքների խորանի մոտ։

Վստահ եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես կգան իմ ասածը ժխտող ելույթներով։ Ես գերազանց հասկանում եմ, որ մեր փոխադարձ մեղադրանքները մեր հարգարժան գործընկերների համար աղմուկի պես մի բան են դարձել, բայց վտանգված են մարդկային կյանքեր։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես լուռ նստեմ, աշխարհի այլ հատվածում մահերը սգամ ՝ նայելով, թե ինչպես են սպանում իմ ժողովուրդին ու ստիպում լքել իրենց հայրենիքը կամ գերեվարում ու խոշտանգում Բաքվի բանտերում։

Ես կասկած չունեմ, որ Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է։ Մենք պայքարով ենք ստացել ու պահպանել այն ամենը ինչ ունենք։ Բայց մենք և պատմությունն ինքնին կհիշենք ոչ միայն նրանց, ովքեր կողք-կողքի մեզ հետ պայքարում էին, այլ նաև նրանց, ովքեր այս ծանր ժամանակներում նախընտրեցին մնալ լուռ։

Ես անշնորհակալ չեմ. մենք իրապես գնահատում ենք բոլոր հայտարարությունները, սակայն ծայրահեղ դժվար է այդ թղթերով պաշտպանել անմեղ հայրենակիցներին կրակոցներից և հրետակոծություններից։ Գիտեք, հերոս լինելը կամ պատմություն կերտելը բավական դյուրին է։ Պարզապես պետք է ճիշտ վարվել՝ կանգնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և թույլ տալ նրանց իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը։ Խոսելու ժամանակը սպառվել է, ժամանակն է գործելու»։

Հայկ Մամիջանյան ԵԽԽՎ Հայոց Ցեղասպանություն Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին