f

Անկախ

Նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը լուռ է Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների վերաբերյալ. Հայ Դատի հանձնախումբ


Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ:

«Այսօր նախագահ Բայդենը վերաշրջանառել է 1915-23 թվականների Հայոց ցեղասպանությունը ճանաչող ապրիլքսանչորսյան անցած հայտարարությունները՝ առանց որևէ կերպ հիշատակելու իրենց բնիկ հայրենիք Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությանը»,- նշվում է Համբարյանի հայտարարության մեջ:

ANCA-ի գործադիր տնօրենը նշել է, որ սա սառն ու հաշվարկված քայլ է, որը շատ ավելին է, քան բաց թողնված հնարավորությունը, որն «ազդարարում է Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը նավթով հարուստ Ալիևի վարչակարգի վրա չի դնի ծախսեր ու հետևանքներ՝ Արցախի և Հայաստանի դեմ սրվող էթնիկ զտումների և ոչնչացման մակարդակի ագրեսիայի համար»։

«Սա անտարբերության սահմռկեցուցիչ հաղորդագրություն է ուղարկում ամերիկացիներին և ամերիկացիների դաշնակիցներին, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ժողովրդին՝ այս դարավոր ոճրագործության զոհերի հանդեպ կեղծ կարեկցանքի բարակ ծածկույթի ներքո»,- ասվում է հայտարարության մեջ:

«Այսօրվա հայտարարությունը, ցավոք, համահունչ է քաղաքականությանը մի նախագահի, որը միացավ Կոնգրեսին (և 50 նահանգներին)՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը 2021 թվականին, այնուհետև 24 ժամվա ընթացքում կանաչ լույս վառեց ԱՄՆ-ի ռազմական օգնությանն Ադրբեջանին՝ մի դժոխային երկրի, որը ցանկանում է ավարտին հասցնել այս հանցագործությանը: Նախագահի կողմից 1915 թվականի ցեղասպանության զոհերին հարգելու պատշաճ ձևը 2023 թվականի՝ Արցախի էթնիկ զտումները դադարեցնելն է, և դա սկսվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումից»,- եզրափակված է հայտարարության մեջ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր Ջո Բայդեն Հայաստան Արցախի շրջափակում Արամ Համբարյան հայտարարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին