f

Անկախ

«Լազարևյան ակումբը» իր բողոքն է հայտնել ԼՂ-ին ինքնորոշման իրավունքից զրկելու փորձերի դեմ


«Լազարևյան ակումբը» հայտարարել է իր «վճռական բողոքը» Ղարաբաղի ժողովրդին ազատության եւ ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ։

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ այսօր՝ ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, չի կարող չմտահոգել այն, ինչ կատարվում է հայության և Հայաստանի հետ՝ 21-րդ դարի սկզբին։

«Անցած շաբաթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բացահայտ հայտարարեցին, որ հրաժարվում են աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը և հետաքրքրված չեն Արցախում դարերով ապրող հայրենակիցների ճակատագրով։

Փաշինյանին Բաքվում լսեցին՝ նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես նոր վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ Լեռնային Ղարաբաղի հայերն ընդունում են Ադրբեջանի քաղաքացիությունը, կա՛մ պետք է հեռանան՝ լքելով այս հողը։ Իրենց հողը: Այդպես չէ՞ երիտթուրքերը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր հայերի տեղահանությամբ լուծեցին «Հայկական հարցը»։

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վտանգավոր շրջադարձի կապակցությամբ՝ «Լազարևյան ակումբը» հայտարարում է իր վճռական բողոքը՝ Արցախի ժողովրդին ազատության և ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ամեն ինչում ներկայիս իշխանությունները մեղադրում են կամ երկրի նախկին ղեկավարներին, կամ Ռուսաստանին։ Եվ խորամանկորեն նրանք շարունակում են ավերել բանակը, զավթել դատական համակարգը, սիրաշահել պատմական թշնամիներին, իսկ Հայաստանի իսկական ընկերներին արգելվում է մուտք գործել երկիր:

Խոսքը այն քննարկումների մասին է, թե արդյոք Հաագայի դատարանի որոշմամբ պետք է կալանավորվի Ռուսաստանի նախագահը Հայաստանում, նաև հայ զինվորականների ցուցադրական մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռուսաստանի դեմ՝ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու ֆոնին։

Լազարևյան ակումբը կոչ է անում Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերին միանալ՝ հանուն հայի փրկության, ԼՂ-ում մարդու իրավունքների պաշտպանության։ Միասին մենք կարող ենք կասեցնել ցեղասպանության հերթական փորձը»,-ասվում է հայտարարության մեջ։

Կոնստանտին Զատուլին Լազարևյան ակումբ հայտարարություն Բերձորի միջանցք Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին