f

Անկախ

Բացահայտ ճշմարտությունն այսօր ամենաբարձր մակարդակով անտեսվում է. Վահե Հակոբյան


«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ուղերձ է հղել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր բոլորս ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 108 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, միլիոնավոր հայեր բռնի տեղահանման ենթարկվեցին ու հայրենազրկվեցին։

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունը, շարունակում է անպատիժ մնալ։ Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, շատերին թվում է, թե 1915-ի ոճրագործությունն իր ճիշտ անունով կոչելը միայն պատմական արդարություն վերականգնելու հարց է։ Իրականում, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար նախևառաջ անվտանգության խնդիր է, և դրա լավագույն ապացույցը վերջին երեք տարիների իրադարձություններն են, Թուրքիայի բացահայտ թշնամական կեցվածքն ու անթաքույց աջակցությունն Ադրբեջանին` այդ թվում տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու միջոցով։

Այս ամենի ֆոնին Հայաստանի գործող իշխանություններն այսօր խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորության մասին, ինչ-ինչ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ՝ հիմքում բացարձակապես չդնելով արդարության վերականգնման, արժանապատվության պահպանման հարցերը, առանց որի ոչ մի գործընթաց չի կարող իրական ու երկարաժամկետ արդյունք ապահովել։ Այս բացահայտ ճշմարտությունն այսօր ամենաբարձր մակարդակով անտեսվում է, ինչը վաղուց անհնար է մեկնաբանել՝ որպես չհասկանալու, չգիտակցելու հետևանք միայն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության հերթական վճռորոշ փուլերից մեկը, բայց մի էական տարբերությամբ՝ այսօր մենք անկախ պետություն ունենք՝ թեև վիրավոր, հյուծված ու դաժան փորձությունների միջով անցած։ Զուգահեռաբար, Թուրքիան շարունակում է հայերից ազատվելու իր ցեղասպան նպատակները կյանքի կոչելու քաղաքականությունը, ինչից խուսափելու իրական երաշխիքը հենց Հայաստանի Հանրապետության գոյությունն է, բնականոն ընթացքն ու արժանապատիվ կեցվածքը, ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորումը։

Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումն ու բնականոն կապերի հաստատումը կարևոր գործոն կարող են դառնալ մեր պետության զարգացման համար, բայց այդ ամենը հնարավոր կլինի Թուրքիայի՝ հարկադրանքի քաղաքականությունից ու թշնամական կեցվածքից հրաժարվելու, սեփական պատմությանն առերեսվելու պարագայում միայն»։

Հայաստան Վահե Հակոբյան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին