f

Անկախ

Էլ չասեք․ «Ի՞նչ անենք»


Քանի որ հիմա անելանելիության ու հուսալքության թմբիրը կրկին սպառնում է բթացնել մեր հավաքական գիտակցությունը, ինչը կհանգեցնի թշնամու հերթական` մեզ համար կործանարար քայլի անվրդով մարսմանը, ապա մեզ մնում է առաջարկել ելքեր, որոնք մի դեպքում արդյունավետ կարող են լինել, մեկ այլ դեպքում` նվազ արդյունավետ, սակայն ընդհանուր առմամբ առնվազն կարտահայտեն մեր պայքարելու կամքը և անհամաձայնությունը տիրող իրավիճակին։

Ուստի առաջարկում եմ պարզ տրամաբանական շղթայի օգնությամբ վերլուծենք և ուրվագծենք մեր անելիքները, որոնք յուրաքանչյուրս կարող ենք ինդիվիդուալ մեկնաբանել։

Այսպես` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է՝ «․․․Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգության իմպերատիվը, միևնույն ժամանակ չկա՛ որևէ բացառություն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման հետ կապված։ Ուստի Ադրբեջանի կեղծ պատճառաբանությունը, թե զենք կամ ռազմամթերք է տեղափոխվել դեպի Արցախ, հիմնովին կեղծ է և չի բխում եռակողմ հայտարարության պահանջներից։

Վերադառնանք կողմերին։ Փաստ է, որ ՀՀ-ն հրաժարվել է Արցախի հարցում գործուն դերակատարույթունից, մասնավորապես Լաչինի միջանցքի հարցը վերապահելով Ռուսաստանին և այլ արտաքին դերակատարների։

Այստեղ տեղին է հիշել, որ 2023 թվականին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և՛ Բաքվում Բայրամովի հետ հանդիպման ասուլիսին, և՛ Մոսկվայում Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է, որ Լաչինի միջանցքի հարցը բացառապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է կարգավորվի, որտեղ որևէ խոսք չկա հսկիչ անցագրային կետերի առկայության հնարավորության մասին ։ Ընդ որում՝ կոչ է արել խստագույնս պահպանել եռակողմ հայտարարության դրույթները։

Այսինքն՝ մենք ունենք լեգիտիմ իրավունք պահանջելու, որպեսզի առնվազն ՌԴ-ն, որպես Եռակողմ հայտարարության պահպանման երաշխավոր, շուտափույթ վերացնի Ադրբեջանի այս ուխտադրուժ քաղաքակնությունը և դրանից եկող հետևանքները։

Ի՞նչ կարող ենք անել․

Կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է բխեն հենց այս կետից, բայց միաժամանակ աշխատելով ԵԱՀԿ համանախագահող երկրների հետ։ Քանի որ մեր դեպքում նկարագրածս պետք է անի մտահոգ հանրությունը, ապա՝ բողոքի ակցիաներ պետք է կազմակերպել երեք երկրների դեսպանատների մոտ, սակայն ո՛չ թե ավանդական «մուննաթ ակցիաներ» կամ «խոնարհման ակցիաներ» այլև հստակ նպատակի ձևակերպմամբ և նպատակին հասնելու հաստատակամությամբ։

Ակցիային հաջորդաբար միանում են Սփյուռքի մեր հայրենակիցները։ Հատկապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցները։ Ակցիաների բազմամարդությունը և նպատակների միասնությունը, և նպատակին հասնելու հաստատակամությունը միայն կարող են երաշխավորել դրական արդյունք։

Պետք է գործի դնել ռեսուրսները, միջոցները և պայքարել․․․․

Մնացածը տեխնիկայի հարց է։

#StrategicStart

Արա Պողոսյան ՖԲ Գրառում Բերձորի միջանցք Ադրբեջան Արցախի շրջափակում ՌԴ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին