f

Անկախ

Հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները


Սա մի օր պիտի ասեի

5 տարի առաջ ես եւս մի պահ դուխով էի ու վստահ էի, որ վերջին պահին «համաժողովրդական հեղափոխությանը» միանալը, ջրով թե առանց ջրի՝ լավագույն քաղաքական լուծումն է՝ ճահճացած անարդարություններից, տարբեր ջեբկիր օլիգարխներից, մի քանի գող պաշտոնյաներից ու նրանց կոֆե եփող հաբռգած եվնուխներից երկիրը մաքրելու համար։ 5 տարի առաջ այս օրերին ես անկեղծորեն հավատում էի, որ էլ չեն լինելու հանուն սեփական գյուղապետի գեղամիջյան իմիջի՝ ընտրաթերթիկը դոշով կեղծած դասատուներ ու կաշառքով պեչատ խփող կադաստրի ուռոդներ։

5 տարի առաջ ինձ համար էնքան բնական էր, որ ունենք անվտանգ Հայաստան ու Արցախ, էնքան բնական էր, որ Արցախը հայկական է ու վերջ, որ անգամ էն ժամանակ, երբ Նիկոլը արեց հայտարարություն, ինչով ազդարարեց տեռորի ու բռնության սկիզբը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», չհասկացա ու չհասկացանք, որ սա աղետի զանգն էր՝ Ջոն Դոնի ասած՝ զանգ, որը ղողանջելու է ամենքիս համար։

5 տարի առաջ ունեինք Արցախ։

Ունեինք Հայաստան, որ ինչպես հիմա՝ ամեն օր շագրենի կաշվի նման չի պակասում։

Ունեինք պինդ ողնաշարով բանակ։

Ունեինք Հադրութ ու Շուշի։

Ունեին միջազգային հեղինակություն, որից 5 տարում սարքեցին աշխարհաքաղաքական սեղանները մաքրելու ջնջոց։

Ու 5 տարի առաջ ողջ էին հազարավոր մեր որդիները, որոնց աչքերի մեջ վերջին անգամ դաջվեց մահվան Բայրաքթարը։

Ես ավելի մեղավոր եմ, քան էն հարյուր հազարավորները, որոնք սպասում էին իրեն այլեւս Մեսիա հռչակածի՝ «նախկինների թալանի «ատկատ» օպերացիային ու հունական ագորաների արդար դատերին»։

Ես ամաչում եմ այս նկարի համար։

Որովհետեւ այս հինգ տարվա դժոխքի մեջ ես ունեմ մեղքի իմ բաժինը։

Ու հեչ կարեւոր չի, որ իմ մեղքը մի հյուլեի չափ էր, երեւի։

Որովհետեւ, երբ հինգ տարում ողնաշար ունեցող Հայաստանից ու Արցախից սարքում են հաշմանդամասայլակին գամված հիվանդ, որի ապրելու օրերը կալկուլյատորով արդեն հաշվում են բոլորը, մեղքի շատ ու քիչ, մեծ ու պուճուր չի լինում։

Այս օրերին, հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները։

Իսկ դա ինքնասպանություններից ամենազազրելին է։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում գունավոր հեղափոխություն Արցախ Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին