f

Անկախ

168 ժամ․Մանրադրամի վերածված չեղած «դուխը». փողն իսկապես հայրենիք չունի


168 ժամը գրում է․Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության խոշոր գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հերթական անգամ կորցրել էր իրականությունն ընկալելու զգացումը, իրերին, դեպքերին ու երևույթներին սթափ գնահատական տալու՝ իր երբեմնի հմտությունը, որը տասնյակ տարիներ եղել է Խաչատուր Սուքիասյանի (հայտնի Գռզոյի)՝ բոլոր ժամանակների իշխանություններին մոտ գտնվելու, նրանց օրոք իրեն լավ զգալու գրավականը:

Արդեն պատկառելի տարիքում գտնվող գործարարի՝ Նիկոլ Փաշինյանի աչքին Նիկոլից Նիկոլ երևալու՝ պատանեկան ձգտումը, իհարկե, ծիծաղ է առաջացնում:

«Նախ, ի՞նչ է նշանակում 2022թ. տարեկան զեկույց… Այն, ինչ 2022թ. կատարվել է… Այն ձեռքբերումները, այն աճը աննախադեպ, այն սոցիալական վճարները, այն, որ բանակը դառնում է հայկական… Մեր բանակը հայկական բանակ չի եղել, և բոլորդ լավ գիտեք, որ նստած՝ հեռախոսներով, սմս-ներով տեղեկություն են հաղորդել այլ երկրներին: Ու ձեր ժամանակ է եղել էդ ձևի բանակ, ու դուք էլ լավ գիտեք, որ էդ ձևի բանակ եք ունեցել: Հիմա կառուցելով՝ գնում ենք, ինչքան որ հնարավոր է»,- դիմելով դահլիճում ներկա ընդդիմությանը՝ մատ թափ տալով ու կոկորդ պատռելով հայտարարում էր գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը, թերևս, լսել, է, որ պաշտպանության լավագույն ձևը հարձակումն է, բայց չգիտես ինչու, դա կիրառում է միայն նեղ անձնական թեմաների ժամանակ, այնինչ ցանկալի կլիներ, որ դա պրոյեկտեր իր քաղաքական թիմի արտաքին քաղաքական տագնապները չեզոքացնելու վրա:

 

Գործարար պատգամավորը մոռանում է, որ սմս-ներով տեղեկություն հաղորդել են, եթե հաղորդել են, ապա բացառապես իրենց իշխանության օրոք, որ իրենց քաղաքական առաջնորդը, նրա ընտանիքի անդամն ու մնացած ՔՊ-ականներն են՝ իրենով հանդերձ, որ առիթը բաց չեն թողնում բանակը թիրախ դարձնելու, նվաստացնելու, ստորացնելու, թուլամորթ, փախչող ու վախկոտ ներկայացնելու համար:

Բանակ կառուցող Խաչատուր Սուքիասյանը հանկարծ մոռանում է, որ այդ բանակն իրենք են գլխատել դեռ մինչև պատերազմը, այդ բանակի մարտունակությունն իրենք են զրոյացրել, իրենք են պատճառ դարձել հազարավոր պատանիների կորստի:

ՔՊ-ական պատգամավորը երբևէ նախորդ իշխանությունների ժամանակ կարծիք հայտնե՞լ է, որ մեր բանակը հայկական չէ, թե՞ այն ժամանակ դա իրեն հետաքրքիր չէր, որովհետև իր ուշքն ու միտքը իր բիզնեսի բարելավումն էր, դրան ծավալայնություն հաղորդելը, ինչը անում էր մեծ հաջողությամբ, ու իրեն առհասարակ բանակը հետաքրքիր չէր:

Խաչատուր Սուքիասյանը գոնե քնելուց առաջ կարո՞ղ է ինքն իրեն հարց տալ, թե այդ ինչպե՞ս է, որ «ոչ հայկական» բանակը հաջողությամբ պաշտպանում էր երկրի սահմաններն էլ, Արցախն էլ, իսկ իրենց՝ նիկոլա-քպ-ականների «կառուցած հայկական բանակը» միայն հանձնում է՝ իրենց գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ, և ինչպե՞ս է, որ ամեն օր արթնանում ենք մի կորցրած տարածքի մասին գույժից:

 Ֆրանսիացի լրագրողի զարմանքը 1990-ական թթ.՝ Առաջին Արցախյան պատերազմի ընթացքում երևանյան սովորական մի թաղամասի ոչ սովորական ընտանիքի վարած շքեղ կյանքի մասին

Խաչատուր Սուքիասյանին, իհարկե, ձեռնտու չի հիշել, բայց երբ մարդը խոսում է բանակից, պատերազմից, պարտությունից ու դրա պատճառներից ու սլաքներն ուղղում կոնկրետ ուղղությամբ, թերևս պիտի հիշի՝ իսկ ի՞նչ էր անում իր ընտանիքը պատերազմի ժամանակ:

Արցախյան առաջին պատերազմ, 1990-ական թթ., Երևան…

Ֆրանսիացի լրագրողը ռեպորտաժ է պատրաստում Արցախյան պատերազմի, Արցախի մասին ու հընթացս զարմանքով անդրադառնում նոր ձևավորվող երևանյան օլիգարխիատի կյանքին՝ նրանց անվանելով «տեղական մաֆիա»:

«Սա մի սովորական երևանյան թաղամաս է, որը առնչություն չունի ռազմական որևիցե բանի հետ: Միակ նպատակը, որը հետապնդում են այստեղ, փող սարքելն է»,- ասում է ֆրանսիացին՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հանգուցյալ հոր՝ Ալբերտ Սուքիասյանի հիմնած խաղատնային բիզնեսին:

    

«Նոր պետության կառավարիչները հարում են տեղական մաֆիային, այսինքն՝ կազինոների տերերին: Հոսանքազրկված երկրում լուսարձակող էկրանները տաքացնում ու հաճույք էին պատճառում նրանց: Կազինոների տիրակալն ու նրա բանկիրը լիարժեքորեն գիտեն վայելել նոր լիբերալիզմը»,- տեսանյութում ասում է ֆրանսիացի լրագրողը:

Նա նաև մեջ է բերում Ալբերտ Սուքիասյանի խոսքը, նրա գոհունակությունը ՀՀ-ն ղեկավարող առաջին նախագահի ու նրա թիմի վերաբերյալ:

«Գալով իշխանության՝ Հայաստանի նախագահը ազգին խոստացավ անկախություն և ազատություն, մենք նոր ենք ազատություն ստացել և օգտվեցինք այդ ազատությունից՝ մեր գործերը հիմնելու և ամրապնդելու համար ու մեր կառավարությանը մեր շահույթից որոշակի տոկոս ենք վճարում»,- ասում է Խաչատուր Սուքիասյանի հայրը:

 

Հարցին՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, վերջինս պատասխանում է՝ գումարի մի մասը պետք է ծառայեր պատերազմի ծախսերին, դրա կարիքն այնտեղ շատ կար:

Ֆրանսիացի լրագրողն ապշել էր, որ ականատես է լինում երկու զուգահեռ իրականության, երբ Արցախում պատերազմում են, հայրենիքն են փրկում, իսկ անլույս Երևանում Սուքիասյան ընտանիքը փող է «սարքում» կազինոների միջոցով:

Եվ հիմա Խաչատուր Սուքիասյանը խոսում է բարձր գաղափարներից, նիկոլական իշխանության «սրբերից», ինչը, իհարկե, հասկանալի է, քանի որ, երբ ընտանիքիդ անդամը հրազենի կրառմամբ կատարում է հանցագործություն ու դրա համար չի պատժվում, բնական է հիացմունքդ, բայց, ինչպես ասում են, «գյուղից մարդիկ կան», ու նրանք ամեն ինչ հիշում են:

Բայց դա ամենը չէր, ինչն արտառոց էր Խաչատուր Սուքիասյանի երեկվա ելույթի մեջ:

Հետո, պարզվեց, որ Խաչատուր Սուքիասյանը հուզվել է, չէ, ավելի ճիշտ, վրդովվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթից, ու ինքնամոռաց սկսեց պաշտպանել Արտաքին գործերի նախարարությանը անտրամաբանական ձևակերպումներով: Եվ դա այն դեպքում, երբ Ագնեսա Խամոյանն ընդամենը Նիկոլ Փաշինյանից ու ԱԳՆ-ից պահանջում էր ասել՝ հիմա ի՞նչ են բանակցում, ու ի՞նչ նոր աղետ է մեզ սպասվում:

«Ես կարո՞ղ եմ հարց տալ տիկին Խամոյանին՝ էդ 3-րդ և 2-րդ նախագահները լավ ադրբեջաներեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ, ժպտում էին: Մի հատ կարո՞ղ եմ իմանալ՝ էդ ի՞նչ էին խոսում»,- վրդովվեց Խաչատուր Սուքիասյանը:

Շատ տարօրինակ է, որ Խաչատուր Սուքիասյանն այդ հարցը հիմա է տալիս, այն էլ՝ ԱԺ բարձր ամբիոնից: Իսկ հետաքրքիր է՝ եթե այդ հարցը խոշոր գործարար-պատգամավորին այդքան հետաքրքրում է, ինչո՞ւ ավելի վաղ նա չի տվել 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնց հետ անմիջական շփման հնարավորություն գոնե ժամանակ առ ժամանակ ունեցել է:

Օրինակ, կարող էր անձամբ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից ստանալ իր հարցի պատասխանը, մասնավորապես, երբ վերջինիս հրավիրել էր իր հերթական բիզնեսի բացմանը՝ բազմաթիվ մարդկանց որպես միջնորդ ուղարկելով ՀՀ 3-րդ նախագահի մոտ, որ նրա ներկայության համաձայնությունը ստանա, և երբ զգաստ քայլում էր Սերժ Սարգսյանի կողքից:

Ո՞վ էր նրան խանգարում Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի աստիճանների մոտ՝ իրեն պատկանող «Ռոսսիա Մոլ»-ի տարածքում հարցնել՝ «պարոն նախագահ, բա Ալիևի հետ ադրբեջաներեն ի՞նչ եք խոսում, անհանգիստ եմ, էդ ի՞նչ եք խոսում»:

Բայց դա դեռ մի կողմ, չի հարցրել, չի հարցրել, իսկ իր երբեմնի ֆավորիտ նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (որի հետ մտերմությունը փոխարինվեց Փաշինյանի հետ մտերմությամբ), ում հետ շփվել է ամենօրյա ռեժիմով, հարցրե՞լ է՝ ինչո՞ւ նա Սիրիայում արաբերեն խոսեց:

Դա էլ մի կողմ. ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն Ալիևի հետ ադրբեջաներեն են խոսել, անգլերեն, ռուսերեն թե հայերեն, նրանց խոսույթի բովանդակությունն ու թեման Արցախի ինքնորոշման հարցն է եղել, մի բան, որ նրանք մշտապես առաջ են տարել, այլ ոչ թե իր քաղաքական առաջնորդի պես «խայթվել» «ինքնորոշում» բառից: Նրանք Ալիևի հետ խոսել են բացառապես Արցախը հայկական ու անկախ պահելու օրակարգի շուրջ, պատերազմը չեն բերել-հասցրել Արցախ, պատերազմով չեն հանձնել Արցախը, ու հետո էլ մաս-մաս Հայաստանը չեն դարձրել սակարկության առարկա:

ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները հայր կամ որդի Ալիևների հետ ինչ լեզվով էլ որ խոսել են, Ալիևները նրանց ձեռք չեն առել, ինչպես ձեռք է առնում իր թիմի գերագույն գլխավոր հրամանատարին՝ ծաղրածու անվանելով,  ու հետո ասում՝ լավ, վերջ, Մեհրիբան խանումն ասել է՝ մեղք է, մի արա:

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն ադրբեջաներեն են խոսել Ալիևի հետ թե հայերեն, իր կառավարության նիստում Ալիևն է ասել՝ «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»: Ավելին, նույն այդ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո տարբեր առիթներով հայտարարում է, որ ինքը հաղթել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանակին, ում մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը միշտ պարտվել է:

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները չեն կանգնել ու ԱԺ-ի ամբիոնից հայտարարել՝ փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ շաղ տվել ֆեյսբուքներում և ԱԺ ամբիոնից…

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, և փոխանակ Խաչատուր Սուքիասյանը լռի՝ իր քաղաքական թիմի ղեկավարի հասցեին հնարավոր արձագանքներից խուսափելու ու նրա անճարակության ու ապիկարության և խեղճության մասին հնարավոր հիշեցումներից խուսափելու համար, դեռ մի բան էլ ինքն է ստեղծում ինֆորմացիոն առիթը:

Ինչ խոսք, որևէ մեկը պարտավորություն չունի սիրել կամ չսիրել այս կամ այն պաշտոնյային: Նույնիսկ, եթե այդ պաշտոնյաներին բոլորի աչքի առաջ և տեսախցիկների առջև ժամանակին խոնարհվելով քծնել ես (թեկուզև բիզնեսդ գովազդելու նպատակով) և օգտվել նրանց ընձեռած հնարավորություններից, մեծահոգությունից: Բայց որևէ մեկն իրավունք չունի թքել պետության, բանակի վրա՝ այն ծաղրի առարկա դարձնելով արտաքին թշնամու համար:

Փողը, փաստորեն, իսկապես հայրենիք չունի:

Սերժ Սարգսյան խաչատուր սուքիասյան հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին