f

Անկախ

Մանիպուլյացիաները հասան Ավետարան. Ստեփան Դանիելյան


Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով Փաշինյանի նախօրեին արված աղմկահարույց հայտարարությանը, որ Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն լավ չեն հարաբերությունները Աստծո հետ:

«Մանիպուլյացիաները հասան Ավետարան

Նախ պարզաբանենք, որ Նոր Կտակարանը նրանով են տարբերվում Ղուրանից, որ այն Աստծո խոսքը չէ։ Իսլամում համարվում է, որ Ղուրանն Ալլահն է տվել Մուհամմադին, ով ընդամենն այն փոխանցել է մարդկանց։

Քրիստոնեության մեջ նման պնդում չկա, Ավետարանը մարդիկ են գրել։

Երկրորդ, Նոր կտակարանում կան խոսքեր, որոնք Հիսուսին են վերագրվում, սակայն իշխանության մասին խոսքերը պատկանում են Պողոս առաքյալին, կամ առաքյալներին համարժեք անձին, որովհետեւ Պողոսը Հիսուսի աշակերտը չի եղել եւ նրա թղթերը հեղինակային են' Պողոսինն են։

Գանք Հռոմեցոց թղթին, որտեղ Պոցոս առաքյալն ասում է. "

Գլուխ 13

ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած:

Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.

քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի":

Մի կողմ թողնենք Ավետարանն ուսումնասիրողների տարածված կարծիքը, որ առաքյալների թղթերի մի մասը հետագայում է գրվել, նաեւ Պողոսի այդ խոսքերը հետագայում է ավելացվել հռոմեացիների կողմից, որ քրիստոնյաները լինեն հնազանդ իշխանությանը, մի կողմ թողնենք նաեւ այն,որ այդ խոսքերը թարգմանությունների ընթացքում այլափոխվել են, ըստ հետազոտողների, սկզբնական իմաստն այն էր, որ չկա իշխանություն, որը Աստծոց չէ, այն իմաստով, որ եթե իշխանությունն Աստծոց չէ, ապա իշխանություն չէ ու դրա համար միապետները համարվում էին օրինական, երբ երբ եկեղեցու կողմից ընդունվում էին գահակալության ժամանակ։

Կենտրոնանանք Չարին ու քրիստոնեական սկզբունքները խախտող իշխանության նկատմամբ անհնազանդության խնդրին։

Եկեղեցին եւ պետությունը տարանջատված են, սակայն եկեղեցին, քաղաքականությունն ու քաղաքացիական հարցերը միմյանցից տարանջատված չեն։ Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։

Տարբեր կրոնական ուղղություններն յուրօրինակ կերպով են մեկնաբանում եկեղեցու հնարավոր դիրքորոշումները նման դեպքերում։

Օրինակ, Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնական սոցիալական հայեցակարգից մի մեջբերում բերենք. «Երբ եկեղեցին ի վիճակի չէ ենթարկվել պետական օրենքներին եւ իշխանության հրահանգներին, եկեղեցու հոգեւորականները կարող են դիմել հետեւյալ գործողություններին. առաջացած խնդրի կապակցությամբ իշխանության հետ մտնել երկխոսության մեջ, դիմել ժողովրդին ժողովրդավարական կանոններին համապատասխան փոխելու օրենսդրությունը, կամ իշխանության խնդրո առարկա որոշումը, դիմել միջազգային հանրությանը, կամ դիմել իր հետեւորդներին խաղաղ անհնազանդության կոչով»:

Ինչպես տեսնում ենք, Ռուս եկեղեցին կարող է խաղաղ անհնազանդության դիրսևորումներ ցուցադրել։

Կաթոլիկ եկեղեցու սոցիալական հայեցակարգում նույնպես կա անդրադարձ այս խնդրին.

«Ժողովուրդն իր ինքնավարությունն իրականացնում է այն ժամանակ, երբ ազատորեն ընտրում է իր կառավարիչներին, սակայն իրեն վերապահում է վերահսկել այդ կառավարիչներին վերահսկելու իրավունքը և անգամ նրանց փոխելը, եթե իրենց պարտականությունները լավ չեն կատարում»։

Եկեղեցին նույնպես կարող է իրեն իրավունք վերապահել արտահայտվել իշխանության ու իշխանության կողմից վարվող քաղաքականության մասին և, անհրաժեշտության դեպքում, վերաբերմունք դրսևորել։

Բողոքական եկեղեցիները բազմազան են ու նրանցից յուրաանչյուրն ունի իր ուրույն սոցիալական հայեցակարգերը։ Որոշ եկեղեցիներ ունեն արմատական մոտեցում իշխանությունների հանդեպ, երբ անհրաժեշտ են գտնում անհնազանդություն դրսևորել»։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան  մանիպուլյացիա Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին