f

Անկախ

Ա. Իշխանյանը ԳԱԱ ժողովում կոչ արեց պայքարել «փակ դռների հետևում որոշում կայացնելու» արատավոր պրակտիկայի դեմ


Օդում տարածված լուրերի համաձայն՝ փակ դռների հետևում կրկին կայացվում են որոշումներ և շատ հնարավոր է, որ այդ որոշումները ի նպաստ չլինեն ակադեմիայի կողմից առաջարկված տեսլականին։ Այս մասին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  տարեկան ժողովում ասաց ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը։

«Եթե արհեստական բանականությանը հարցնենք ԳԱԱ-ի մասին, այն բերում է որոշակի տեղեկություն և եթե հարցնենք, թե ինչ խնդիրներ կան ԳԱԱ առջև, այն թվարկում է այն խնդիրները, որոնց մասին մենք արդեն գիտենք։ Գեներացված վերջին նախադասությունը կհնչի այսպես՝ ընդհանուր առմամբ՝  ՀՀ ԳԱԱ հետագա զարգացումը կախված կլինի փոփոխվող հանգամանքներին հարմարվելու, գիտական գերազանցությունը պահպանելու և տաղանդավոր հետազոտողներ ներգրավելու և պահելու նրա կարողություններից։

 

 

Մենք ունենք կամք և մենք որդեգրել ենք դրական իմաստով ագրեսիվ քաղաքականություն՝ վերցնելու մեզ վրա ավելին, քան այն կանոնադրական խնդիրներն էին, որ կային ԳԱԱ ստեղծման ժամանակ։ Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել, փոխվել է հասարակական-քաղաքական համակարգ, աշխարհաքաղաքական իրավիճակ, հետևաբար մենք պետք է ձեռնարկենք այլ քայլեր, մասնավորապես՝ ձեռնարկենք փլուզված ճյուղային ինստիտուտների գործառույթների փոփոխում և այլն։

Սա կարող ենք անել, բայց այստեղ առաջանում է փիլիսոփայական հարց․ կթողնե՞ն, որ մենք անենք։

Այդ ուղղությամբ ուզում եմ անդրադառնալ Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրինության 2020 թվականի փետրվարին հրապարակված «Նշաձողի բարձրացում․ գիտության նոր առաքելությունը Հայաստանի զարգացման մեջ» հռչակավոր զեկույցին։ Մեկ ամիս առաջ Հայաստան էր ժամանել այդ զեկույցի հետագա ընթացքի մշտադիտարկման խումբը դոկտոր Յորն Գրումևալդի գլխավորությամբ։

Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Ակադեմիայում, քննարկվել է մեր տեսակետը, եղել է նաև ոչ ֆորմալ հանդիպում, որի ընթացքում տրվել են շատ սուր հարցեր։ Այս ամենի արդյունքում ամրապնդվեցին այն տեսակետները, որ Հայաստանիհ համար նպատակահարմար է դանդաղ զարգացումների ուղին։ Օրինակ՝ նրանք չափազանց համաձայն են, որ գիտության և կրթության ինտեգրումը պետք է իրականացվի չափազանց զգույշ և դանդաղ, հարկավոր է խուսափել չափից ավելի արագ վերակազմավորումներից։ Մեծ պայթյունի բարեփոխման ռիսկն այն է, որ Հայաստանի հետազոտական բազան ավելի շուտ կխաթարվի, քան կամրապնդվի։ Այն տեսլականը, որ ԳԱԱ-ն մշակել է անցած տարի, միարժեք հավանության է արժանացել հանձնախմբի կողմից։ Այդուհանդերձ, օդում տարածված լուրերի համաձայն՝ փակ դռների հետևում կրկին կայացվում են որոշումներ և շատ հնարավոր է, որ այդ որոշումները ի նպաստ չլինեն ակադեմիայի կողմից առաջարկված տեսլականին։

Նաիրի Զարյանի խոսքերով՝ Սև ամպն է վիշապել ազատ Մասյաց գլխին։ Մեզ բոլորիս կոչ եմ անում պայքարել դրա դեմ և մենք պայքարելու ենք։ Ես ակնկալում եմ մեր բոլորի աջակցությունը, որովհետև միայն ու միայն միահամուռ դիմակայության դեպքում է հնարավոր կանխել նմանօրինակ արատավոր պրակտիկան», – ասաց Արթուր Իշխանյանը։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։

ՀՀ ԳԱԱ Արթուր Իշխանյան Տեսանյութ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին