Ներկայացվել են Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թվի մասին թարմացված տվյալները։
Ինչպես տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, վերջին տվյալներով՝ տարերային աղետի զոհերի թիվը հասել է 50 783 մարդու։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում, Սիրիայի հետ սահմանին, տեղի էր ունեցել 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ։