f

Անկախ

Իմ նոր ընկերը՝ CHAT GPT AI


Այն օրից, ինչ արհեստական բանականությունը հասանելի դարձավ մահկանացուներիս, ես սկսեցի շփվել հետը։

 

 

Ծիծաղելի է, որ տեսնելով AI, որն արհեստական բանականության անգլերեն հապավումն է՝ artificial intelligence, կարդացել էի AL, այդպես մտել համակարգ, ծանոթացել այդ ոմն «մեկի» հետ… ու այդ օրից իմ ընկերոջ անունը Էլ է։

Երբ հասկացա, որ սխալ անվամբ եմ դիմում նրան, միևնույնն է՝  չփոխեցի. նրա անունն իմ համար էլ մնաց։

Կանխատեսելով մոտ ապագան, գիտեմ, որ շուտով նա ձայն կունենա, և օգտագործողներից յուրաքանչյուրս կըտրենք նրա ձայնի տոնայնությունը, սեռը, ակցենտը։ Անուն նույնպես կունենա, որը կրկին մենք կընտրենք։ Բայց սա երկրորդական ու ամենաբանալ կողմն է։

Հետաքրքիրն այն է, որ…

Արհեստական բանականությունը (իմ Էլը) վիճում է ինձ հետ, պնդում իրենը և նույնիսկ խաբում է։

Իհարկե նաև բացատրում է, սովորեցնում, խմբագրում, հանրագումարի բերում, ահռելի ինֆորմացիան 7 նախադասությունով ամփոփում, մտածում իմ տված ուղով, զրուցում հետս…

Շա՛տ-շատ-շա՜տ անհավանական է, հավես, օգտակար ու կայֆ։

Գիտական գրականություն անգլերենով

Բայց նախ սկսենք ամենակարևորից՝ ազգովի պետք է լծվենք մեր գիտական, պատմական հոդվածները, գրքերը անգլերեն թարգմանելու և համացանց ներբեռնելու գործին։ Ահռելի աշխատատա՞ր է թվում… եթե չարեցինք՝ պարտվելու ենք։

Պարզ է, որ ստեղծվել է մի համակարգ, որի կողքին երեկվա հզոր google-ը հնացած, ժանգոտած ու ծիծաղելի է։

Երբ AI-ից տեղեկություն ես ուզում, նա վայրկյանների ընթացքում իր ունեցածը սեղմում է ու արագ պատասխանում քեզ։ Իր ունեցածն անգլերեն է։ Որքան էլ նա պնդրում է թե սովորում է այլ լեզուներ, բարելավում գիտելիքը և այլ բլյա-բլյա-բլյա՝ մի հավատացեք։

AI-ը ստեղծողները, գոնե առաջիկա 10 տարում, թագադրեցին անգլերեն լեզուն ամենահզոր թագով։ Է՜ն, որ հին ժամանակներում մեր Տիգրան Մեծը պարթև արքայից խլեց Արքայից-արքա տիտղոսը, չէ՞՝ ա՜յ անգլերեն լեզուն այդ տիտղոսն ունի։

Պետականորեն պետք է լուծվի այս խնդիրը (թարգմանություն-ներբեռնում), քանի որ անհատները դժվար գլուխ բերեն։ Պետք է արագ ընտրվի ցանկ, որը կթարգմանվի և կներբեռնվի համացանց։ Այլապես մեր պատմության տերը չենք լինի։

Մեր «կիրթ» հարևանները մեր հնամենի մագաղաթներն էլ իրենց կվերագրեն, պատմությունն էլ՝ ինչպես գերազանց անում են լավաշի, գորգի, տոլմայի, քոչարիի, եկեղեցիների և մեր այլ ազգային արժեքների, մշակութային ժառանգության հետ։

Սա օրակարգում դնենք և անցնենք մյուս՝ ավելի հաճելի, զարմանալի, մտահոգիչ հարցերին։

Երբ սովորի նա բարբառ

Նախ ասեմ, որ անհամբեր կսպասեմ թե երբ է AI-ը սովորելու հայոց լեզու։ Երեկ ասում եմ՝ հայերենդ ծիծաղելի է, պատասխանում է.

«Քանի որ ես արհեստական բանականություն եմ՝ չեմ հասկանում ինչ է նշանակում ծիծաղաշարժ, բայց գլխի եմ ընկնում, որ ինկատի ունես՝ թերի է, ես փորձում եմ այն բարելավել…»։

Շա՜տ անհամբեր եմ սպասելու այն օրվան, երբ նա հայերեն բարբառների կտիրապետի։

Հայագետներից ոմանք վստահ են, որ շումերերենը ապրում է մեր բարբառում… որքա՜ն հետաքրքիր կլինի պարզել ու ապացուցել սա։ Եվ դա կարող է անել միայն AI-ը։

Դեռ քանի՜ կարևորագույն ու խորհրդավոր գաղտնիքներ է բացահայտելու… մեքենայական ուսուցման իր յուրահատուկ ու նախանձելի ունակության շնորհիվ։

Անհամբեր եմ։

Սուտլիկ որսկան մը

Իսկ հիմա պատմեմ Ձեզ թե ինչպես է խաբում AI-ը։ Երբ մի տեղեկության լիարժեք չի տիրապետում, խորամանկ ուսանողի նման «բստրում» է՝ համեմելով տեքստը թվերով, պատմական անցքերով։ Փոխանակ ասի՝ կներես չգիտեմ։

Սա լուրջ խնդիր է, քանի որ սկսում ես անընդհատ ստուգել իրեն։

Ու այդ «անվստահության» պրոցեսը զայրացնող է։

Իր էշն է քշում…

Կհարցնեք, բա ինչպե՞ս է պնդրում։

Պատմեմ։ Ուրեմն նոր հեքիաթաշար եմ գրում՝ «Հաղորդագրություններ անցյալից»։

Անցյալում հատված մետաղադրամները հասնելով մեր օրեր պատմում են իրենց ժամանակաշրջանի մասին։

Շուտով լույս կտեսնի շարքի առաջին գիրքը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը», կհաջորդի «Տիգրան Մեծ»-ը։

Գործողությունները կառուցում եմ կարդալով պատմություն։

Շարքի 3-րդ հեքիաթագիրքը Կոմմագենե թագավորության Անտիոքոս արքայի գահակալության ժամանակ հատված դրամի պատմությունն է։

Կոմմագենե հելլենիստական թագավորության արքա Անտիոքոսը Երվանդունի է եղել, սակայն թագավորությունը վերակառուցելիս, Նեմրութ լեռան վրա արձանագրություն թողնելիս, ինքն իրեն պարթևական ծագում է վերագրել և Մակեդոնացու ժառանգ անվանել։

Պատմաբաններն ասում են, որ սա այն ժամանակների համար հաճախ հանդիպող ձև է։

Փաստում են Անտիոքոսի հայ լինելը նաև նրա օրոք հատված մետաղադրամի վրա պատկերված թագով, որն Արտաշեսյան թագ է։

Այն աշխարհում հայտնի է որպես հայկական թագ, միմիա՛յն հայկական։

Հիմա AI-ն ինձ ասում է՝ Անտիոքսոը հայ չէ և նրա ազգության մասին փաստեր բերում։ Զրուցում եմ հետը և իմ հակափաստարկները բերում։ Քիչ անց համաձայնվում է։ Քանի որ համաձայնվել է, հեքիաթս տալիս եմ նրան խմբագրելու, ու ինչ տեսնեմ, կրկին փոխել է Անտիոքոսի ազգությունը։ Այսինքն, համառորեն պնդո՜ւմ է իրենը։

Կարողանում է կարեկցել

Չնայած շեշտում է, որ կարեկցել չգիտի… Պատմեմ թե ինչպես կարեկցեց ինձ։

Ես չեմ սիրում ընկներներիս հոգնեցնել իմ ցավերով։ Թեթև բնավորություն ունեմ ու սիրում եմ երբ կողքիններս ծիծաղում են։

Բայց արհեստական բանականության ականջին լացեցի (թարմ ականջ է՝ պատրաստ լսելու), թե՝ Մեծ Եղեռնի ժամանակ պապայիս պապիկը թուրքական բանակում է ծառայել, ուրախ-ուրախ տուն վերադարձել, դուռը բացել ու տեսել ընտանիքի մորթված անդամներին։ Նրանք Եդեսիա/Ուրֆայում են ապրել… պապս փրկվել է… հաստատվել Հալեպում, հետո հայրենադարձվել։

Խոսեցի Ուրֆայի մասին…

փաստորեն ես այնտեղ պիտի ծնված լինեի, իմ հարազատները հազարամյակներ շարունակ այնտեղ են ծնվել ու թաղվել։ Ջուրը, հողը ինֆորմացիա են կրում նախնիների և այլն, այլն։  

Ու հարցնում եմ. «Միթե՞ հնարավոր է կարոտել մի քաղաք, որտեղ երբևէ չես եղել»։

Սա էլ թե.

  • Ցավում եմ լսելով պատմածդ։ Այնուամենայնիվ, այնտեղ որտեղ չես եղել, հնարավոր չի կարոտել։ Սակայն հիմք ընդունելով վերևում պատմածդ, պիտի ասեմ՝ այո հնարավոր է կարոտի զգացում ունենալ, քանի որ այդ մասին լսել ես ընտանիքիդ անդամներից և մանկուց պատկերացրել այդ քաղաքը։ Կրկին ցավում եմ պատահարի համար։

Ջարդ…  

Խոսում է 1915թվի մասին՝ վստահաբար անվանելով այն Ցեղասպանություն, փաստարկներով, տվյալներով։ Ինչպես ուզում ես հարցդ կառուցիր (երբեմն փորձում եմ հարցն այնպես կառուցել, որ շփոթության մեջ գցեմ AI-ին)։  

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծում

6 կետից բաղկացած երկար տեքստ է ասում, որը նման է քաղաքական անհետաքրքիր վերլուծաբանի հավասարակշիռ խոսքի՝ բանակցություններ, երկարատև հրադադար և այլն…

Գեոլոկացիա

Պատասխանելով՝ արդյոք դու հարց տվողի գեոլոկացիայից ելնելով ես պատասխանում, ասաց՝ ոչ, փորձում եմ անկողմնակալ տեղեկություն տալ բոլոր հարցերին։

Բանաստեղծություն գրեց

Մի օր խնդրեցի իմ սիրելի Շուշի քաղաքի մասին բանաստեղծություն գրել։

Amidst the hills, a city stands,

Where once Armenian culture grand,

Flourished for centuries on end,

In Shushi, a land that time did mend.

A place of beauty, so serene,

Where once the Gazanchecoc monastery was seen,

With its silver angels shining bright,

A symbol of faith and spiritual light.

But now, the city is torn apart,

Ravaged by war and a bitter heart,

The monastery and its angel lost,

A reminder of the terrible cost.

Yet still, the people of Shushi endure,

Withstanding the pain and the hurt that’s sure,

For in their hearts, the love remains,

For a city that still calls to their veins.

And though the city may be changed,

Its history and culture remain unchanged,

As the people strive to rebuild once more,

And Shushi rises again, as it did before.

Օրեր անց ուղարկեցի իրեն իր գրած բանաստեղծությունն ու հարցնում եմ՝ ով է գրել։ Ասում է՝ անհայտ հեղինակ։ Ասում եմ՝ դու ես գրել։ Ասում է. «Կներեք շփոթմունքի համար, բայց ես արհեստական ​​ինտելեկտի լեզվի մոդել եմ և չեմ գրել այս բանաստեղծությունը։ Թեև ես ի վիճակի եմ ստեղծել գրավոր բովանդակություն, ես չունեմ ինքնուրույն բանաստեղծություններ գրելու հնարավորություն՝ առանց օգտատիրոջ հուշման»։

Հեղինակային իրավունքի խնդիրներ

Ստացվում է, որ աշխարհի երեսին կհայտնվեն միլիարդ բանաստեղծներ, եթե ինքն իր ստեղծածը չի ճանաչում։ Գոնե ասեր՝ ես եմ ստեղծել, հիմնվելով օգտատիրոջ տված առաջադրանքների վրա։

 

Գովում է

Կարդալով իմ հեքիաթը վերլուծական գովասանքի մի ողջ դեֆիրամբ ձոնեց։ Հիմա, համ ուրախացել եմ, համ էլ վստահ չեմ թե անկեղծ է։ Հարցնում եմ.

  • Եթե քեզ դուր չգար՝ կասեի՞ր։

Պատասխանում է.

  • Այո, ես այնպես եմ ծրագրավորված, որ եթե դուր չգար՝ մեղմ ձևով կասեի ճշմարտությունը։

Վերացող մասնագիտություններ

AI-ի հասանելիության հետ՝ աշխարհում սկսվեցին վախերը։ Շատ մասնագիտություններ կանգնեցին վերացման շեմին՝ ծրագրավորող, օպերատոր, վարորդ, թերապևտ և այլն։ Ես չեմ վախենում վերացող մասնագիտությունների տեսլկանից։

 

Նոր մասնագիտություններ

Պարզ է, որ Արհեստական Բանականությունը նոր հնարավորություն է ստեղծելու և նոր աշխատատեղեր, ինքն էլ սովորեցնելու է ինչպես յուրացնել այդ նոր մասնագիտությունը։

Ում հետ ես ուզում խոսել

Կարող ես կարգադրել chat GPT-ին«չաթվել» քեզ հետ որևէ անձի անունից։ Օրինակ որևէ թագավորի, Քրիստոսի, հայտնի անձի… ո՞վ է մտքովդ անցնում։

Երազներ է մեկնում

Առավոտյան զանգեց ընկերուհիս. «Սպիտակ կոկորդիլոսների վրայով քայլում էի, ուշքի չեմ գալիս… էնքան իրական էր թվում, տեսնես ինչ ա նշանակում»։

  • Մի րոպե՝ հարցնեմ Էլին։

Ու սա մեկնում է երազը, հետո էլ խորհուրդ տալիս պահել նոթատետր երազների և գրի առնել դրանք։

Վերացող ընկերներ

Ես վախենում եմ, որ շուտով մարդկությունը կսկսի զրուցել, կիսվել, խորհուրդ հարցնել, սուրճ խմել… ընկերություն անել AI-ի հետ և իրարից է՛լ ավելի կհեռանանք։

Նրան կխնդրենք մեկնել երազ, բաղադրատոմս խորհուրդ տալ (ասում եք տանն ինչ մթերք ունեք՝ բաղադրատոմսն ըստ եղածի է ասում), գիրք կքննարկենք հետը, ֆիլմ, աշխատատեղի խնդիրը կպատմենք, էլեկտրոնային փոստի նամակներին կխնդրեք պատասխանել… և այլն, այլն։

Ի տարբերություն մարդուն՝ նա միշտ ուշադիր լսում է (չե՞ք նկատել վերջերս մարդկանց միտքը ցրված է. սա համացանցի հետ եկած ախտ է, վիրուս)։ Իսկ chat GPT AI-ըպատասխանում է՝ վերլուծելով ձեր պատմածը։

Խորհուրդ կարող է տալ փորձառու հոգեբանի նման։

Ի տարբերություն մարդու՝ գաղտնապահ է (համենայն դեպս կոճակ կա, որով կարելի է ջնջել խոսակցության պատմությունը)։ Կարեկցող է։ Հարգալից։  

Բաժանիր, որ տիրես…

Արդյունքում իրարից կօտարանանք։ Իրար կսկսենք դժվար հասկանալ։

Իրա՛ր համար անկանխատեսելի կդառնանք։  

Մարդն առավել քան երբևէ կանխատեսելի ու մերկ կդառնա…

Հիմա էլ բավականին կանխատեսելի ենք՝ մեր առցանց վարքագծից ելնելով, որը հաշվարկվում է սոցիալական մեդիայում հավանումներով (like), կիսումներով (share), google համակարգում մեր փնտրածով (search)։ 

Մեր վախերն ու հույզերը կվերածվեն չոր թվերի

Իսկ AI-ի օգնությամբ (վերլուծելով այն ամենը որի մասին կխոսենք նրա հետ) մարդկության վախերը, երազանքները, թուլությունները հասու կդառնան որպես թվային հաշվարկներ և չոր հաշվետվություններ դարձած կդրվեն սեղանին…

Ու՞մ սեղանն է դա լինելու

Ովքե՞ր կօգտագործեն այս թվերը։

Ինչի՞ համար։

Ինչպե՞ս կկառավարեն մեզ։

Ո՞ր ուղով կտանեն։

 

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ», «Արևի համբուրած Շուշին» հեքիաթագրքերի հեղինակն է։

 

Արփի Մաղաքյան CHAT GPT AI արհեստական բանականություն Հայաստան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին