Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 կգկանայք և 102 կգ, 109 կգ տղամարդիկ:
Հայաստանի ներկայացուցիչներից 15:00-ին պայքարի մեջ կմտնի 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:
Ժամը 17:30-ին 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը կմրցեն իրեն ցբարձր կարգը հաստատելու համար Եվրոպայում:
Իսկ 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը: