f

Անկախ

«Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին։ Ընդդիմությունը որոշել է գույքագրել ունեցած-չունեցածը, հասկանալ՝ ինչ ֆորմատուվ, ինչ ռեսուրսով եւ ում հետ մասնակցի։ Գրեթե հաստատ է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերն ինքնուրույն հայտ չեն ներկայացնելու, թեպետ ամիսներ առաջ հնչում էր Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի անունը, սակայն երկրորդ նախագահը թիմին ասել է, որ իր հետ կապված առաջադրում չի լինելու, ինքը որոշել է ընդառաջել այն մեղադրանքներին, թե քաղաքական դաշտը փակել են, թույլ չեն տալիս, որ այլ ուժեր փորձեն պայքարել Փաշինյանի դեմ։

Ավելին՝ զգուշացրել է, որ եթե լինեն առաջադրվողներ, դաշինքի ու հատկապես իր անունը չշահարկեն։ Չնայած դրան, դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը, ով մտադիր է «Համախմբում» կուսակցության ցուցակով առաջադրվել, ոմանց վստահեցրել է, որ ունի Քոչարյանի աջակցությունը եւ բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։

Մեզ ասացին, որ անգամ Վարդան Օսկանյանն է նրան փորձում աջակցել։ Մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հրանտ Բագրատյանը, նա կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, հակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երեւանին թեժ ընտրություններ են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Երևանի քաղաքապետարան քաղաքապետի ընտրություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին