f

Անկախ

Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանին և Արսեն Հարությունյանին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով (լուսանկար,տեսանյութ)


Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը եւ նորընծա չեմպիոն Վազգեն Թեւանյանը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ Զագրեբից վերադարձան հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի չեմպիոններին դիմավորեցին մեծ շուքով, զուռնա-դհոլով, աղ ու հացով:

Եվրոպայի եռակի չեմպիոնին եւ նորընծա չեմպիոնին դիմավորելու էին եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ըմբիշների ընտանիքի անդամներն ու մեծ թվով երկրպագուները:

Չեմպիոններին «Զվարթնոցի» սպասասրահում դիմավորեցին երգ ու պարով: Երկրպագուները չեմպիոնների համար շուրջպար պարեցին, որին միացավ նաեւ Արսեն Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը նվաճեց երկու ոսկե մեդալ: 1994 թվականից հետո ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե մեդալ չէին նվաճել:

Ապրիլի 18-ին առաջին ոսկե մեդալը նվաճեց Մ23 աշխարհի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր Վազգեն Թեւանյանը: Եզրափակիչում Թեւանյանը 12:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Մ23 աշխարհի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի նկատմամբ: Սա Թեւանյանի առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում:

Ապրիլի 19-ին երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը: Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոնը 61 կգ քաշային կարգի եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, ալբանացի Զելիմխան Աբակարովին:

Տեսանյութ Վազգեն Թևանյան Հայաստան Սպորտ ըմբշամարտ Արսեն Հարությունյան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին