f

Անկախ

՛՛Հրապարակ"․ հենց նստեցին, տեսան՝ ինչ լավ բիզնես է, ինչ լավ եկամտի աղբուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ


Երեկ Ֆիրդուսի թաղամասի բնակիչները նորից հավաքվել էին կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ու հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, չնայած կառավարության նիստը հետաձգվել էր, այն կայանալու էր այսօր։

Դեռ 2015 թվականին կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասը։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ եւ դուրս չեն գալիս իրենց տներից։

Թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի՝ «33-րդ» թաղամասը, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ։ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել 2008-ին, հետո նույն որոշումը վերահաստատվել է 2018 թվականին։


«Ներքեւի օղակներից սպասելիք չկա, որովհետեւ տեսնում ենք, որ ոչինչ չի արվում, ու իրենց ասում են, որ մեր հարցով բան չանեն։ Դրա համար մենք որոշել ենք, որ պիտի վարչապետի հետ հանդիպենք։ Բացի Կարեն Կարապետյանից, մեզ նախորդ բոլոր վարչապետերն ընդունել են։ Այո, տարբերակներ, լուծումներ, կարելի է ասել, եղել են»,- ասում էր ակցիայի մասնակից մի տղամարդ։ «Օրինակ, Հովիկ Աբրահամյանը մի սենյակները գրեթե բոլորինը տվել է, Սերժ Սարգսյանը որոշեց, որ հենց կառուցապատողից տեղում տուն պիտի տան, մեզ Կարեն Կարապետյանը կրակը գցեց, որ տեղում ոչ մեկին տուն չտան։ Հիմա կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ լուծումներ է առաջարկելու մեզ»,- հավելեց նա։

«Այն պրոցեսը, որոնք նախկիններն անում էին, այս իշխանություններին դուր չէր գալիս այն ժամանակ։ Բայց հիմա որ արդեն իրենք են անում, փաստորեն, արդեն իրենց համար մի շատ դուրեկան պրոցես է։ Սա իրենց համար շատ լավ նախագիծ է։ Իրենք միշտ դեմ էին այս գերակա շահին ու մնացած այլ բաներին, բայց հենց նստեցին, տեսան՝ ինչ լավ բիզնես է, ինչ լավ եկամտի աղբուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ։ Հիմա իրենք շարունակում են նախկինների պրոցեսը։ Իրենք մեզ հետ գերակա շահի դեմ անգամ բողոքել են, մեզ հետ դատվել են»,- պատմեց ակցիայի մասնակիցներից մյուսը։

 

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատում Բողոքի ակցիա ՀՀ Կառավարություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին