f

Անկախ

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում


Գիտական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձագինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին:

«Համալսարանի Գիտական խորհրդի նախագահին դիմել էր պրոֆեսոր Օկոևը՝ միջնորդությամբ, որպեսզի Նոմինացիոն կոմիտեն քննարկի աշխարհահռչակ գիտնական, Ֆրանսիայի և աշխարհի գինեկոլոգիայի ասպարեզում մեծ ավանդ ունեցող պրոֆեսոր Ֆերնանդեսին պատվավոր դոկտորի կոչում տալու հարցը», - նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը` հավելելով, որ Հերվե Ֆերնանդեսը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնին օժանդակել է վերարտադրողական բժշկության բնագավառում օպերատիվ վիրաբուժական նոր մեթոդների ներդրման գործում:

Նոմինացիոն կոմիտեն միջնորդեց պրոֆեսոր Գեորգի Օկոևի` արտերկրի գործընկերոջը պատվավար դոկտորի կոչում շնորհելու առաջարկը:

«Այնպես ստացվեց, որ 13 տարի առաջ մեր աշխատակիցներից մեկը մեկնել էր Ֆրանսիա, իրեն հյուրընկալել էր պրոֆեսոր Ֆերնանդեսը և այնպես էր հյուրընկալել, որ հետագայում հաճախակի դարձան նրա այցերը Հայաստան: Ամեն տարի, բացառությամբ քովիդային տարիների, նա գալիս էր վիրահատությունների նորագույն մոտեցումների ներդրման ցանկությամբ», - գործակցության մանրամասները ներկայացնելով՝ ասաց Մանկաբարձության և վերարտադրողական բժշկության հետբուհական ամբիոնի վարիչ  Գեորգի Օկոևը:

Շնորհավորելով անվանի բժիշկ-գիտնականին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց

«Մեզ համար, անշուշտ, հիշարժան օր է ևս մեկ անգամ բժշկական համալսարանը հաստատեց նորությունների և նորարարությունների ստեղծարար միտքը հարգելու իր որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև հայ-ֆրանսիական ամուր բարեկամական կապերին իր նվիրվածությունը»։

Ռեկտորը հույս հայտնեց, որ պրոֆեսորի այցերը բժշկական բուհ և վիթխարի փորձի փոխանակմանն ուղղված քննարկումներն ավանդական կդառնան, իսկ միջոցառմանը ներկա ապագա բժիշկները հետագա գործունեության մեջ ևս կամրապնդեն հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը:

ԵՊԲՀ արդեն պատվավոր դոկտոր Հերվե Ֆերնանդեսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է համալրել բժշկական մեկդարյա բուհի ներկայացուցչական այս ցանկը:

«Տասը տարի շարունակ հայ գործընկերների հետ հնարավորություն եմ ունեցել քննարկելու ոլորտի խնդիրները և ապագայում ևս կշարունակեմ լավագույն խորհուրդներով նպաստել ձեր մասնագիտական առաջընթացին: Ես ինձ միշտ մոտ եմ զգացել հայ ժողովրդին` հաշվի առնելով իմ հունական արմատները», - ասաց պրոֆեսորը, որի  մոր հույն ընտանիքը շատ հայերի նման Թուրքիայից տեղահանվել և ապաստան է գտել Ֆրանսիայում:

Հերվե Ֆերնանդեսը վերահաստատեց ֆրանսիական «Կրեմլին-Բիսետրե» համալսարանի պատրաստակամությունը՝ շարունակելու բժշկական համալսարանի ու հայ գործընկերների հետ համագործակցությունը նոր մակարդակում:

Հանդիսավոր նիստին հաջորդեց պրոֆեսորի դասախոսությունը  մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի գործող և ապագա մասնագետների համար:

 

 

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հերվե Ֆերնանդես Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին