f

Անկախ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը հովանավորչության համար ստացել է կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի մատնանշած անձանց օգտին հովանավորչության, թողտվության և ապօրինի անգործության համար կաշառք է ստացել Վ. Դ.-ից

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պետական աջակցության երկու ծրագրերի շրջանակներում գյուղացիական  տնտեսությունների համար կատարված ծախսերի 40 տոկոսի  չափով անհատույց փոխհա­տուցում ստանալու նպատակով արհեստական հիմքեր ստեղծելով՝ ՀՀ էկոնո­մի­կայի նախարարություն են ներկայացրել բիոհումուսի մատակարարման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման և գյուղատնտեսական այլ աշխատանքների մասով իբրև թե կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա. Ս.-ն, տեղեկանալով Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից վերը նշված ծախսերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր նախարարություն ներկայացնելու մասին, 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նրանց օգտին դրսևորել է հովանավորչություն, թողտվություն ու ապօրինի անգործություն և որևէ միջոց չի ձեռնարկել Վ. Դ.-ի հետ փոխկապակցված անձանց տրամադրվող պետական աջակցության դադարեցման ուղղությամբ, չի հետևել պետական աջակցության ծրագրերի դրույթների պահպանմանը:

Վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում շուրջ չորս տասնյակ անձանց հնարավորություն է ընձեռնվել ՀՀ պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ մի քանի հարյուր միլիոն ՀՀ դրամի հասնող գումարներ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում կանխվել է հիշյալ անձանց կողմից ՀՀ պետական բյուջեից վերը նշված գումարների հափշտակությունը:  

Վ. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:  

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հակակոռուպցիոն կոմիտե ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին