f

Անկախ

ՀՀ-ի և Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց. Դասե՞ր եք տալիս. Թովմասյան


Քննարկում ենք ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրի կառավարության բյուջեի կատաման արդյունքների մասին զեկույցը. Ես ստիպված եմ թվարկել մի շարք իրողություններ, որոնք իմատազրկում են ընդհանրապես ժողովրդավարություն բառը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Ես էլ պիտի ԱՄՆ պետդեպի զեկույցին անդրադառնամ որոշ  արձանագրումներով: Այն, որ Հայաստանում խոշտանգումներ անվտանգության ուժերի  կողմից եղել են, դա փաստ է, նշանակալի խնդիրներ  դատական անկախության հետ, որոնք զուգակցվում են կամայական եւ ընտրովի կալանավորումներով, կամայական կամ ապօրինի միջամտությունները անձնական կյանքին,  լուրջ ֆիզիկական ոտնձգություններ,  ինչպես նաեւ ազատ խոսքի եւ մամուլի սահմանափակումներ: Զեկույցի մյուս պարբերությունում կրդում ենք՝ պայմանները որոշ ՔԿՀ-ներում ծանր են բնութագրվում եւ  վատ սանիտրահիգիենիկ վիճակով, ոչ համարժեք բուժսպասարկմամբ եւ քրեական ենթամշակույթի աստիճանակարգերի օղակների գերիշխող դիրքով: Այստեղ պետք է հիշեցնեմ, որ Կրթության փոխնախարարը 2021-ի սեպտեմբերին նախարարության անունից  շնորհակալագիր հայտնեց այդ ենթամշակույթի  կրող մի քանի քրեական գործերով անցնող Արտյոմ Հարությունովին:

Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությանը ցիտել եմ եւ ցիտելու եմ այն մասին, որ մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը Հայաստանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի ընկերություններից մեկին հետ, որ  ստեղծել են լրտեսական սարքեր եւ օգտագործել դրանք: Եվ դրանք օգտագործվել են թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին, մարդու իրավունքների գծով ակտիվիստներին, մի քանի երկրներում այդ թվում Հայաստանում: 

2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել ՏԻՄ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչներին, այդ թվում տարբեր քաղաքների ավագանու անդամներին:

Իմ կողմից հավելեմ, որ այո, Հայաստանում կա քաղբանտարկյալ ի դեմս Մամիկոն Ասլանյանի, որի միակ հանցանքն այն է, որ ընտրվել է Վանաձորի  քաղաքապետ եւ հրաժարվում է համագործակցել իշխանությունների հետ: Մնացած հիմնավորումները պարզապես պատճառաբանություններ են:

Freedom House-ը շարունակում է՝  միջազգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ՝ ներառյալ ձայներ գնելու առանձին միջադեպեր եւ վարչական ռեսուրսի չարաշահում:

Դարձյալ իմ կողմից պետք է հավելեմ, որ ընտրական իրավունքի հավասարության իրավունքի խախտում է խախտվում նաեւ հիմա, աշնանը կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն անթաքույց քարոզարշավ է անում, խոստումներ տալիս ընտրողներին: Կարճ ասած, անհավասար մրցակցային  պայմաններ է հաստատել բոլոր թեկնածուների համար: Իսկ նրա կուսակից Վահագն Հովակիմյանը լուռ է, ԿԸՀ նախագահ, թերեւս դրա համար ընտրվեց:

Ընտրական գործընթացների թափանցիկությունից խոսող ՔՊ-ն իր կուսակցության վարչության ընտրությունները կեղծեց, բարձրացված աղմուկից հետո վարչության կազմը փոխվեց: Ու դուք խոսում եք  բարոյականություն՞ց, արժեքների՞ց, սկզբունքների՞ց: Դուք վաղուց դավաճանել եք դրանք:

Շարունակելով Freedom House-ից մեջբերումները հայտնեմ՝ 2021-ին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության  մի քանի նոր սահմանփակումներ են մտցրել, այդ թվում ԱԺ-ում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժը  սահմանափակելով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողների ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022-ի հունվարցի սեպտեմբեր ընկած հատվածում: 2021-ին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանների նկատմամբ:  Վերջինը թերեւս ոստիկանների ուղեկցությամբ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ներկայացումն էր:

Freedom House-ն արձանագրել է նաեւ՝ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա առթիվ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ: Ոստիկանությունը բռնի ձերբակալել է առնվազն 37 քաղաքացու, իսկ մյուսները վիրավորվել են: Իմ կողմից հավելեմ, որ մինչ օրս ոչ մի ոստիկան չի պատժվել,  պատժվում են որդեկորույս ծնողները:

Ձեր կողմից ստորագրված տարաբնույթ փաստաթղթերի արդյունքում պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց, դասե՞ր եք տալիս ամբիոնից։ Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել, ու խաղաղություն չեք բերել դրանով։

Առաջնագիծ դարձած իմ ծննդավայր Վարդենիսի շրջանում 5 օր է՝ կրակոցներ են, Սոթքի հանքավայրի մոտ 800 աշխատակիցներ արդեն 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, նրանց  հարկադիր պարապուրդի է ուղարկել հանքի տնօրինությունը, որովհետեւ չկա անվտանգության տարրական նորմերի պահպանման նույնիսկ ձեւական միջոցներ: Ստացվում է, որ դուք չեք կարողանում իմ հայրենակիցների անվտանգությունն ապահովել։ Ու դուք խոսում եք բարոյականությունի՞ց։

Դուք ձախողել եք ամեն ինչ ու ամենուր։

Եկել խոսում եք ձեւական ու վերացական ձեռքբերումներից: Ավելի կոնկրետ ասեք․անցնող տարիներին ձեռքբերումներ ունեն մեծամասամբ իշխանության մեջ գտնվողները, Ձեր թիմակիցները։

Իրականությունից կտրված ելույթներն արդեն չեն համոզում մեզ․Ձեր ստելու ժամկետը սպառել եք։

Ձեր խմբակցության քարտուղարն ուղիղ եթերում սպառնում է քաղաքացու մարմնամասեր կտրել, խոչընդոտում է մարդու իրավունքների հանձնաժողովի բնականոն գործունեությունը ու ոչ մի պատիժ: Դուք էլ որպես քաղաքական առաջնորդ որեւէ  դատապարտող հայտարարություն չեք արել: Սրա համա՞ր էիք ամբիոններից արդարություն գոչում:

ԱԺ  նախագահը թքում է քաղաքացու վրա ու դուք կարծիք չեք հայտնում, չեք դատապարտում Բարոյականությունից եք խոսո՞ւմ: Ձեր խմբակցության մեկ այլ պատգամավոր հայհոյում է քաղաքացուն ու դուք էլի չեք դատապարտում: Ընդհակառակը, թիրախավորում եք այլոց, առավելեւս կանանց:

Ի դեպ չեմ բացառում, որ իմ այս ելույթից հետո էլ իմ նկատմամբ թիրախավորումներն էլ ավելի թափ ստանան  դարձյալ ամենաբարձր մակարդակով, բայց ինձ ոչ ոք  ու ոչինչ երբեք չի կարող հետ կանգնեցնելիմ հայրենիքի եւ իմ հայրենիքի համար պայքարելու անխախտ նպատակներից ու իրավունքներից:

Անթուլատրելի է այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում են ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ 120 հազար արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է և անխղճությունը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում 650-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին՝ ահազանգելով Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին։

Արդեն նշեցի, որ իմ հայրենիքում կրակոցներ են ու դուք ոչինչ չեք ասել, ոչինչ չեք արել մարդու կյանքի իրավունքի խոչընդոտելու այս կարեւորագույն  երեւույթի վերաբերյալ: Ու ես չեմ կարող առանց էմոցիաների քննարկել բյուջեի կատարողական, ասես ոչինչ չի եղել: Չէ, չի ստացվելու: Ստի, կեղծիքի, անարդարության իմպերիա եք կառուցել, խաբել եք բոլորին, խաբել եք նաեւ ինձ: Ձեր հնչեցրած խոստումների առյուծի բաժինը կյանքի չեք կոչել, ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս:

Այս բոլոր արձանագրումներից հետո ես իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ, ի նշան բողոքի, չեմ իջնելու ամբիոնից, եւ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։

Սիրելի՛ գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային։ Ես չեմ կարող հանդուրժել սուտը, կեղծիքը, բանսարկությունը, մարդկանց անվանարկումն այս բարձր ամբիոնից․բավակա՛ն է։

Սթափվե՛ք, հասկացե՛ք, թե ինչ եք անում, գիտակցե՛ք Ձեր պատասխանատվության չափաբաժինը։

Թագուհի Թովմասյան ելույթ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքներ Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին