f

Անկախ

Նաիր Մելիքյան․ «Ամենակարևորը՝ հավատն է առ Աստված»


Մարտի 19-ին Երևանում «Օրիոն» մարզադահլիճում կայացած խառը մենամարտերի շոու երեկոյի ընթացքում 70 կգ քաշային կարգում իրանցի մարզիկ Իբրահիմ Բհրամիի դեմ պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց ծնունդով ջավախեցի Նաիր Մելիքյանը։ Հայ մարզիկը 1-ին իսկ ռաունդում նոկաուտով հաղթեց մրցակցին։
Անկախի հետ զրույցում Նաիր Մելիքյանը կիսվում է տպավորություններով, խոսում տարբեր մարզաձևերով զբաղվելու և, Աստծո կամոք, MMА-ում լուրջ հաջողությունների հասնելու մասին։


- Շնորհավորում ենք  նոկաուտով հաղթանակ տոնելու կապակացությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Շնորհակալ եմ։ Մենամարտին նախապատրաստվել եմ հայրիկիս՝ Արմեն Մելիքյանի գլխավորությամբ, ինչպես նաև ինձ մեծապես օգնել է ընկերս՝ Աշոտ Մելքոնյանը։ Լավ նախապառտրաստական շրջան էի անցել՝ ֆիզիկապես և տատկտիկապես պատրաստվելով։ Ուստի լիարժեք պատրաստ էի մենամարտին։ Հաղթական և լավ տրամադրված, սեփական ուժերի և Աստծո նկատմամբ   հավատով  մտա ռինգ և հաղթեցի։


-Նախապես հասցրե՞լ էիք ուսումնասիրել մրցակցին։
-Այո՛, դիտել էի նրա մենամարտերը։ Նա  ըմբշամարտիկ էր և գետնի վրա էր շատ լավ աշխատում։ 
-1-ին իսկ ռաունդում նոկաուտ․ ընթացքը ինչպե՞ս էիք պլանավորել։
-Երբ դուրս եմ գալիս մրցահարթակ, ոչինչ չեմ պլանավորում, մտածում եմ միայն հաղթանակի մասին և փորձում եմ ամեն կերպ պայքարել, կռիվ տալ մինչև վերջ հաղթանակի հասնելու համար։
Եղել է, որ պլանավորել եմ, թե ինչ պետք է անեմ, բայց չի ստացվել իրականացնել, ուստի հիմա մտնում եմ ռինգ, և ընթացքը ցույց է տալիս, թե ինչ պետք է անեմ։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Իմ վարկանիշը 11-1 էր, այժմ դարձավ 12-1 և նշվեց համաշխարհային SHERDOG-ում։ Բազմաթիվ մենամարտեր ունեմ անցկացրած, 54 հաղթանակ ունեմ՝ սիրողական ռինգն էլ հաշված՝ պրոֆեսիոնալ բռնքամարտ, MMA, քիքբոքս, կիոկուշին կարատե։


-Ո՞ր մարզաձևով եք զբաղվել և ինչպե՞ս որոշեցիք հանդես գալ MMA-ում։
-Մարզական ուղիս բազմազան է և հագեցած։ Փոքր տարիքից հաճախել եմ բռնքամարտի։ Անձանական մարզիչս է եղել հայրս, որը սպորտի վարպետ է, հետո գնացի կիոկուշին կարատեի, ինձ գրավեց մարզաձևը և դարձա Եվրոպայի չեմպիոն։ Հաղթել եմ Վրաստանի, Հայաստանի, Կովկասի առաջնություններում։ Ուժերս փորձել եմ նաև քիքբոքսում․ 15-0 է պրոֆեսիոնալ ռեկորդս։ Այս ամենից հետո տարվեցի խառը մենամարտերով, Աստծո կամոք ցանկանում եմ հասնել UFC:


-Ի՞նչ է հարկավոր հաղթանակի հասնելու համար։
 -Մարդ պետք է ինքն իրեն հաղթահարի, եթե ստացվեց, ուրեմն կկարողանա ամեն բան, կդառնա ամենաուժեղը։ Հարկավոր է նպատակային, ճիշտ  մարզումներ անցկացնել, ամենօրյա ռեժիմ պահել, ամեն ինչ սիորվ անել, եթե սեր չեղավ, չես կարող հաղթահարել դժվարությունները և, ամենակարևորը, հավատն է առ Աստված։
Ես Վրաստանի քաղաքացի եմ, ինձ համար 2 մեծ պատասխանատվություն կա, ամեն բան անում եմ 2 երկրների պատիվը բարձր պահելու համար։

-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այժմ Երևանում եմ և մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների, հուսով եմ՝ շուտով մենամարտի լավ առաջարկ կստանամ։ Շնորհակալ եմ Աստծոն իմ ձեռքբերումների համար։

Սպորտ MMA Խառը մենամարտեր Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի Նաիր Մելիքյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին