f

Անկախ

Մարդկանց ասել են՝ պայմանագիր կնքի, կառուցվող շենքում բնակարան կտանք, հետո ասել են՝ շենքը չի կառուցվելու.Ֆիրդուսի բնակիչ


Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

 

 

Անցած շաբաթ` ապրիլի 14-ին Ֆիրդուսի բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչեւ ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:

Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը եւ բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:  

Բնակիչներից Ռուբեն Աթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ֆիրդուսի թաղամասում երեւի Հայաստանում ամենամեծ կոռուպցին ռիսկերն են կուտակված, մենք չենք ուզում դառնալ այդ ռիսկերի զոհը: Այն օրենքը, որով այս գործողությունները կատարում են, ունի հակասություններ Սահմանադրության հետ: Մենք ընտրել ենք ցիվիլ ճանապարհ, ասում ենքէ՝ ստեղծեք հանձնաժողով, թող քննի: Ֆիրդուսի փողոցը, Խանջյան փողոցի նրբանցքը 2013-ին սեփականաշնորհվել է եւ գրավադրվել անգամներ բարձր գներով, որի մասին մենք նոր ենք իմացել: Այսինքն մենք չենք կարողանում անարգել օգտվել մեր սեփականությունից: Մարդիկ կնքել են պայմանագրեր, որ կառուցվող շենքում պետք է բնակարան տան, բայց չեն տվել: 60-70 հոգի այդպիսի մարդ է եղել, որոնց մի մասին 2015-ին տվել են ինչ-որ հրաժարագիր: Օրերս ԾԻԳ-ի տնօրենը հարցազրույց է տալիս ու ասում, որ 300-ից ավելի գույք կա, որից 270-ից ավելին իրացված է: Փորձում են ներկայացնել, թե այդ 270-ը նորմալ իրացում է եղել: Իրականում դրանց կեսից ավելին խաբված պայմանագրեր են: Մարդկանց ասել են՝ արի պայմանագիր կնքի, կառուցվող շենքում բնակարան կտանք: հետո ասել են՝ այդ շենքը չի կառուցվելու:

Թող գա միջազգային աուդիտ եւ մանրակրկիտ ուսումնասիրի ու կտեսնենք, թե ինչեր են բացվում, թե ոնց է մասնավորը պետության օգնությամբ պրոբլեմներ ստեղծում բնակիչների համար, ինչ է թե այդ հողը հրապուրիչ սեփականություն է:

Այս գործընթացում կա երեք կողմ՝ մասնավոր, պետություն եւ բնակիչ: Խաղի կանոններն այնպես են ընտրված, որ ամենվատ պայմաններն են ընտրված բնակիչների հմար, պետության համար եւ ամենալավ պայմանները մասնավորի համար: Այդպես լինում է այն դեպքում, երբ որոշում ընդունողն ունենում է պայմանավորվածություններ, որ դրա համար ինքը պետք է վարձահատույց լինի, ատկատներ պետք է տա եւ այլն: Դա եղել է 2005-2006 թվականներին: 2018-ից եկավ նոր իշխանությունը, որ պետք է գործը տար իրավապահներին, կամ կարող էր գալ ընդհանուր հայտարարի այդ կազմակերպությունների հետ: Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու այս կազմակերպությունը պատասխանտվություն չի կրում իր արածի համար»,-ասաց Աթոյանը:

Նա օրինակ բերեց, որ բնակիչներից մեկի տունը գնահատել են 14 մլն դրամ, որի 10 մլն դրամը համրել են մաշվածություն, եւ արդյունքում տունը գնահատվել է 4 մլն դրամ. «Հիմա կարո՞ղ են այդ գնով քաղաքում տուն գտնեն, մենք գնանք մի 10 հատ առնենք: Բա պետությունը չի ասում՝ էս ի՞նչ եք անում, թե՞ ինքն է ասում՝ այդպես արա»:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատում Բողոքի ակցիա Հայաստան Տեսանյութ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին